Վիկտոր Սողոմոնյան. «Տեր–Պետրոսյանի ելույթը խղճահարություն է առաջացնում»
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթին։
-Պրն Սողոմոնյան, ելույթ ունենալով սեպտեմբերի 30-ի հանրահավաքին, Տեր-Պետրոսյանը իր խոսքի մի զգալի և երկարատև հատված նվիրեց նախագահ Քոչարյանին: Տեսել եք արդյոք այդ ելույթը և ինչպես կմեկնաբանեք այն:
–Ես դիտել եմ Տեր-Պետրոսյանի այդ ելույթը տեսագրույթամբ: Նա հիշեցնում էր 1988 թվականի ՀՀՇ-ի հայտնի ԲՏՌ կանանց, ինչպես ձևով, այնպես էլ բովանդակությամբ: Ըստ ամենայնի, Տեր-Պետրոսյանը վստահ է, որ ինքը բացառիկության կարգով ցմահ սեփականաշնորհել է քաղաքականություն վերադառնալու իրավունքը: Այլ կերպ դժվար է բացատրել իր հիստերիկ արձագանքը նախագահ Քոչարյանի օրեր առաջ արած ակնարկին:
Սա, ընդհանուր առմամբ, երևույթի վերաբերյալ: Անդրադառնամ նաև Տեր-Պետրոսյանի ելույթի բովանդակությանը: Նա կոմֆորմիստ է անվանում մի մարդու, ով գլխավորել է ազատագրական շարժումը Արցախում, իսկ այնուհետ` Արցախի պետությունը պատերազմի տարիներին: Մի մարդու, ով իրեն (Տեր-Պետրոսյանին) դուրս է շպրտել իշխանությունից` թույլ չտալով, վաճառքի հանել ԼՂՀ ազատությունը: Կամ Տեր-Պետրոսյանը չգիտի «կոմֆորմիստ» բառի նշանակությունը, կամ էլ ինքնասիրահարվածությունը վերջնականապես անջատել է նրա հիշողությունը` տրամաբանության հետ միասին: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի եղել ՀՀՇ կուսակցության անդամ, իսկ առավել ևս` ընդգրկված չի եղել այդ կուսակցության ղեկավար մարմիններում: Ինչ վերաբերում է այն մտքին, թե Քոչարյանը երբեք չի վայելել որևէ կուսակցության աջակցությունը, ապա ՀՀՇ-ի ղեկավարին հարկ է հիշել այն հեղինակավոր կուսակցությունների քանակը, որ սատարել են նախագահ Քոչարյանին թե երկու նախագահական ընտրությունների ժամանակ, թե կառավարման ամբողջ շրջանում: Ինձ համար անհասկանալի է. Տեր-Պետրոսյանը ցինիկաբար ստում է, թե տառապում է հիշողության կորստով: Թերևս, և մեկը, և մյուսը:
Վերջապես, Ռոբերտ Քոչարյանի «անհանգստության» և «գիշերները չքնելու» մասին արտահայտված մտքերի վերաբերյալ: Կարծում եմ, հասարակությանը հայտնի է Տեր-Պետրոսյանի հանգիստ քնելու «զարմանալի» ունակությունը, նույնիսկ 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ բացառապես իր մեղքով տասը մարդ զոհվեցին: Ով-ով, բայց Տեր-Պետրոսյանը բարոյականության և խղճի խայթի պատճառով առաջացած անքնությունից խոսելու իրավունք չունի, առավել ևս` մարտի 1-ի համատեքստում:
Մի խոսքով, Տեր-Պետրոսյանի այդ ելույթը խղճահարություն է առաջացնում: Գաղափարներն ու կողմնակիցներին վաճառած մարդը ճիշտ կլիներ, որ խուսափեր այլոց հասցեին քննադատություն հնչեցնելուց և ելյութներ ունենար բացառապես իր հիմնական թեմային համապատասխան` աղերսներով առ իշխանություններ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ: