Լրահոս

03.10.2011 17:28


Ժայռից գլորվել և մահացել է

Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձոր-Փամբակ երկաթգծի 1-ին կմ-ին՝ թունելի մոտ գտնվող ժայռի տակ, հայտնաբերել է հորեղբոր` Վանաձոր քաղաքի բնակիչ, 1940 թ. ծնված Մելսիկ Գրիգորյանի   դիակը:
Պարզվել է, որ Մ. Գրիգորյանը մահացել է ժայռից գլորվելու հետևանքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մասուր հավաքելիս է եղել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը