Լրահոս

03.10.2011 16:03


Հոկտեմբերին կբացվեն ժամանակակից 4 քոլեջներ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարութունում այսօր տեղի է ունեցել նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի համատեղ մամուլի ասուլիսը: Նախարարն ու դեսպանը ներկայացրել են Հայաստանում ԵՄ աջակցությամբ ընթացող Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ( ՄԿՈՒ) բարեփոխումները: 2011 թվականի հոկտեմբերին  Եվրոպական Միության աջակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կբացվեն 4 բարեկարգված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած քոլեջներ: Իսկ մինչև տարեվերջ, ինչպես ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԿԳ նախարարը, նախկին միջին մասնագիտական կրթական հաստատությունների հենքի վրա ստեղծված նոր քոլեջների թիվը կհասնի 12-ի: Նախարարի խոսքով մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրում ներառվել է 12 միջին մասնագիտական կրթական հաստատություն՝ ընտրվել է յուրաքանչյուր մարզից մեկական քոլեջ և երկուսը՝ մայրաքաղաքից: ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհով հիշյալ 12 քոլեջներն հիմնովին վերեկառուցվել ու նորոգվել են, զինվել են նորագույն համակարգչային  և լաբորատոր սարքավորումներով, համապատասխան այլ միջոցներով:

Այս խորագրի վերջին նյութերը