Նեապոլում փողոցային բախումներ են տեղի ունեցել «Նապոլի»-ի և «Այնտրախտ»-ի հարյուրավոր երկրպագուների միջև (լուսանկար, տեսանյութ)
Իտալական Նեապոլում փողոցային բախումներ են տեղի ունեցել «Նապոլի» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ֆուտբոլային ակումբների հարյուրավոր երկրպագուների միջև: Անկարգությունները տեղի են ունեցել Չեմպիոնների լիգայի շրջանակում նշանակված հանդիպումից առաջ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, «Նապոլի»-ի երկրպագուները Նեապոլի կենտրոնում քարեր, հրավառ նյութեր և այլ պայթուցիկներ են նետել: Այրվել են ոստիկանական և այլ մեքենաներ, կոտրվել են ավտոմեքենաների ապակիները։ Վնասվել են նաև որոշ խանութներ, որոնք նայում են դեպի Piazza del Gesu Nuovo-ն:
Ոստիկաններն ի վերջո կարողացել են հանդարտեցնել իրավիճակը՝ երկրպագուներին նստեցնելով ավտոբուսներ՝ նրանց հյուրանոցներ տեղափոխելու համար: Հետագա բախումներից հնարավոր է եղել խուսափել, քանի որ ոստիկանությունը կասեցրել է նրանց շփումը գերմանացի երկրպագուների հետ:
Մինչդեռ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Instagram-ում գրել է. «Սրանք երկրպագուներ չեն, այլ հանցագործներ են, ավազակներ։ Հետաքրքիր է, նրանք նույն խառնաշփոթը կստեղծեի՞ն Գերմանիայում»։
Աղբյուր մանրամասնում է, որ Նեապոլում ոստիկանությունը բերված էր բարձր պատրաստության վիճակի, քանի որ մոտ 600 երկրպագու ժամանել էր Գերմանիայից: