Լրահոս

03.10.2011 15:20


Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետևանքով 7 հոգի համարվում է անհետ կորած

Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի հետևանքով 7 հոգի համարվում է անհետ կորած

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հրապարակել երեկ երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում Տավուշի մարզի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին տեղի ունեցած սողանքի մասին: ԱԻՆ–ը հրապարակել է 7 անհայտ կորածների անունները։

Նրանք են`

1. Արմեն Սորսումատյան (1973թ. ծնված, Երևանի բնակիչ),

2. Մեխակ Սորսումատյան (1964թ. ծնված, Երևանի բնակիչ),

3. Նորիկ Միրզոյան (1939թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ),

4. Արթուր Գուրգենի Հակոբյան (1992թ. ծնված, Վրաստանի քաղաքացի),

5. Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949թ. ծնված, Վրաստանի քաղաքացի),

6. Գենա Սուրմանիձե (1961թ. ծնված, Վրաստանի քաղաքացի),

7. Նուքրի Սուրմանիձե (1981թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)։

Նախկինում անհայտ կորածների ցուցակում նշված 1962թ. ծնված Մամիկոն Գասպարյանը, 1984թ. ծնված Ալեքսանդր Բաղդասարովը, 1986թ. ծնված Տիգրան Մեջինյանը, 1975թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Վարդան Կարապետյանը, 1970թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Արտակը կապի են դուրս եկել իրենց հարազատների հետ և ասել, որ սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել:

Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը