Լրահոս

03.10.2011 14:33


Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն:  Հանրապետության ղեկավարը տոնի  կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին  և  դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց և ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ-ի հետ հարաբերություններն ու շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ: Դեսպան Թիան Չանչունը և ՀՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, Հայաստանում չինական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրվածության հետ կապված հարցեր:

ՉԺՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահին`   դեսպանատուն կատարած այցի և  ջերմ բարեմաղթանքների համար:

Այս խորագրի վերջին նյութերը