Լրահոս

03.10.2011 14:31


Այս տարի Ռուսաստանում նեոնացիստները սպանել են 16 մարդու և վիրավորել 90–ին

Այս տարի Ռուսաստանում նեոնացիստները սպանել են 16 մարդու և վիրավորել 90–ին

«Սովա» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ այս տարի Ռուսաստանում այլատյացության շարժառիթներով հարձակումներից տուժել է ավելի քան 100 մարդ։

«Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից ռասիստական բռնության հետևանքով զոհվել է 16 մարդ և վիրավորվել 90–ը»,–ասվում է «Սովա» իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ։

Իրավապաշտպանների տվյալներով՝ ռասիստական հարձակումներ են գրանցվել Ռուսաստանի 25 շրջաններում։ Ամենաշատ հարձակումները տեղի են ունենցել մայրաքաղաքային շրջանում՝ Մոսկվայում սպանվել է 7 մարդ և վիրավորվել 19–ը, իսկ Մոսկվայի շրջանում սպանվել է 4–ը, վիրավորվել 7 հոգի։ Սանկտ–Պետերբուրգում սպանվել է 3 և վիրավորվել 22 մարդ։

Ըստ իրավապաշտպանների՝ հարձակումների հիմնական թիրախները Կենտրոնական Ասիայի, Կովկասի ներկայացուցիչներն են, ինչպես նաև սևամորթներն ու ձախակողմյան և երիտասարդական խմբերի ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը