Սեպտեմբերի 30-ին`ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցի թիվ 21/4ա տանը տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում, երկհարկանի տան երկրորդ հարկում տեղի է ունեցել պայթյուն (նախնական տվյալներով` գազի արտահոսքից), որի հետևանքով փլուզվել են երկրորդ հարկի պատերը և ծածկը, փլատակների տակն է մնացել տան բնակիչ,1956 թվականին ծնված Անահիտ Խաչատրյանը: Տուժածը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այրվածքներ:
Փրկարարների ուժերով բարձրացվել են արգելափակող երկաթբետոնե կառուցատարրերը, որից հետո պարամեդիկը կարողացել է մոտենալ տուժածին և ցուցաբերել առաջին բուժ.օգնություն: Այնուհետև Ա.Խաչատրյանը դուրս է բերվել փլատակների տակից և տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա:
Տուժածը տեղափոխվել է Երևան քաղաքի ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, այնուհետև` ‘’Արմենիա’’ ԲԿ, առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:
Պայթյուն՝ երկրորդ հարկում