Աշխարհ

14.03.2023 15:26


Վրաստանում պետք է կախված լինի միայն մեկ դրոշ, ոչ թե այս լաթը. Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի շենքից հանել են ԵՄ դրոշը, տրորել այն և այրել (տեսանյութ)

Վրաստանում պետք է կախված լինի միայն մեկ դրոշ, ոչ թե այս լաթը. Թբիլիսիում ցուցարարները խորհրդարանի շենքից հանել են ԵՄ դրոշը, տրորել այն և այրել (տեսանյութ)

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում ցուցարարները խորհրդարանի շենքից հանել են ԵՄ դրոշը, տրորել այն, ապա այրել։ Ակցիային մասնակցել են «Պահպանողական շարժում» կուսակցության և նրանց կողմից ստեղծված «Ալտ ինֆո» ինտերնետային հարթակի աջակիցները, գրում է sputnik-georgia.ru-ն:

Կուսակցության առաջնորդների և անդամների կողմից հնչեցված կոչերի թվում եղել են կոչեր՝ իշխանություններին՝ հրաժարվել երկրի վրա արտաքին ազդեցությունից և խաղադրույք կատարել Վրաստանի ժողովրդի վրա։

«Վրաստանում պետք է կախված լինի միայն մեկ դրոշ, և դա վրացական դրոշն է, ոչ թե այս լաթը»,-ասել են ակցիայի կազմակերպիչները։

Այն բանից հետո, երբ ԵՄ դրոշը պատռել են ու այրել, իսկ փոխարենը վրացական դրոշ կախել, բեմ է բարձրացել մի հոգևորական, և ցուցարարները սկսել են աղոթել։

Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Կոնստանտին Մորգոշիան, շնորհակալություն է հայտնել մասնակիցներին, որոնք հավաքվել են, ըստ նրա, ինքնաբուխ՝ առաջին իսկ կոչով։

«Մենք պետք է ասենք ոչ թե «Փա՛ռք Ուկրաինային», այլ «Փա՛ռք Տիրոջը», «Փա՛ռք Վրաստանին»»,-ասել է Մորգոշիան։

Խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքն ավարտվել է:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը