Լրահոս

03.10.2011 11:51


Ռուբեն Հակոբյան. «ՀԱԿ–ի առաջնորդն արեց ամեն ինչ, որպեսզի թշնամանա ընդդիմադիր դաշտի մյուս ուժերի հետ»

 Ռուբեն Հակոբյան. «ՀԱԿ–ի առաջնորդն արեց ամեն ինչ, որպեսզի թշնամանա ընդդիմադիր դաշտի մյուս ուժերի հետ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով ՀԱԿ–ի առաջարկությանը, թե հրավիրում է բոլոր քաղաքական ուժերին միավորվելու իր հետ, ասել է, որ ինքը դա առաջարկություն չի համարում։

Նա չի կարծում, որ իրեն հարգող որևէ քաղաքական ուժ կարող է գնալ և միանալ ՀԱԿ–ին նման առաջարկության դեպքում։ Նա պարզաբանել է, որ առաջարկության համար գոյություն ունեն արարողակարգային և էթիկայի որոշակի նորմեր։

–ՀԱԿ–ի առաջնորդն այս երեք–չորս տարիների ընթացքում արեց ամեն ինչ, որպեսզի հակադրվի և թշնամանա ընդդիմադիր դաշտի մյուս ուժերի հետ,–ընդգծել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը