Շակիրան ելույթով տոնել է Գինեսի 14 նոր ռեկորդները (տեսանյութ)
Կոլումբիացի երգչուհի Շակիրայի «Bzrp Music Sessions, Vol. 53» դիս-թրեքը սահմանվել է Գինեսի տասնչորս ռեկորդ։ Երգչուհին այս իրադարձությունը նշել է Ջիմի Ֆելոնի շոուում ելույթով։ Նա կատարել է սինգլն արգենտինացի պրոդյուսեր և DJ Bizarrap-ի հետ։ Այդ մասին հայտնում է NME-ն։
Շակիրայի սինգլը նվիրված է նրա նախկին սիրելի Ժերար Պիկեին։ Այն թողարկվել է հունվարին և արագորեն դարձել է ամենաշատ դիտված լատինաամերիկյան թրեքը YouTube-ում։ Այն այժմ ունի ավելի քան 411 միլիոն դիտում հարթակում և ավելի քան 400 միլիոն լսում Spotify-ում:
Գինեսի ռեկորդների գրքում «Bzrp Music Sessions, Vol. 53»-ը դասվել է որպես Spotify-ում 24 ժամվա ընթացքում ամենաշատ լսումներ ունեցող թրեք (14,393,324), 24 ժամվա ընթացքում ամենաշատ դիտումներ YouTube-ում (63,000,000) և որպես լատինաամերիկյան թրեք, որն արագ հասել է 100 միլիոն դիտումների YouTube-ում (2 օր և մոտավորապես 22 ժամ):
Շակիրան նաև դարձել է առաջին երգչուհին, ով առաջին անգամ հայտնվել է Billboard Hot 100-ի լավագույն 10-ում՝ իսպաներեն երգով, և առաջին կատարողը, ով զբաղեցրել է առաջին տեղը Billboard Latin Airplay-ի չարթում։
«Ես ուզում եմ գրկել միլիոնավոր կանանց, որոնք պայքարում են նրանց դեմ, ովքեր ստիպում են մեզ ոչնչություն զգալ: Կանայք, ովքեր պաշտպանում են այն, ինչ զգում և մտածում են, և բարձրացնում են իրենց ձեռքը, երբ համաձայն չեն, իսկ մյուսները բարձրացնում են իրենց հոնքերը»,-կիսվել է Շակիրան սոցիալական ցանցերում:

Աղբյուրը՝ style.news.am