Լրահոս

03.10.2011 12:04


Տեղի ունեցավ ՌԱՀՀԿ-ի դասընթացների հերթական պարապմունքը

Սեպտեմբերի 30-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցի ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» խորագրով սեմինար-դասընթացների շարքի հերթական` երրորդ պարապմունքը:

Այս անգամ մասնակիցների առջեւ «Իշխանությունը եւ իրականության մեկնաբանությունները. քաղաքական միֆերը եւ քաղաքացիական հասարակության հիմնախնդիրը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ անվճար հիմունքներով անցկացվող սեմինար-դասընթացներին` ազատ ունկնդրի կարգավիճակով, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր հետաքրքրված են հասարակական-քաղաքական խնդիրներով:

Այս խորագրի վերջին նյութերը