Տնտեսական

03.10.2011 10:33


«Գազպրոմ էքսպորտ»–ը Հայաստան գազամատակարարումը վերականգնել է

«Գազպրոմ էքսպորտ»–ը Հայաստան գազամատակարարումը վերականգնել է

Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:20-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Թեև ավելի վաղ «Գազպրոմ էքսպորտ» ԲԲ ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդին», որ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվում է սեպտեմբերի 28-ից մինչև 30-ը: Ռուսական ընկերությունը նախատեսում էր Ռուսաստանի տարածքում արտապլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կմ հատվածում: Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումն իրականացվում էր պահուստային ռեզերվների հաշվին՝ առանց սահմանափակումների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը