Լրահոս

03.10.2011 09:39


82-ամյա տարեցը երազում է բնակարան ունենալ

Բնակարան ստանալու համար փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետից` Նոյեմբերի 1-ից գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքներին ընդամենը մեկ ամիս է բաժանում, սակայն հարյուրավոր ընտանիքներ չեն կարողանում պատրաստել պահանջվող բոլոր փաստաթղթերով համալրված փաթեթները:

Առավել անմխիթար է բազմադամ, մի քանի ընտանիքներից բազկացած, սակայն մեկ բնակարանի հավակնորդների վիճակը: Նրանցից շատերը չեն կարողանում գալ համաձայնության ստանալիք բնակարանի ապագա պատկանելիության շուրջ:

Նման իրավիճակում են հայտնվել նաև 82-ամյա Գևորգ Հարությունյանի 8 անձից բաղկացած ընտանիքը:

«Շիրակ կենտրոնը» պարբերաբար նման ընտանիքների որևէ անդամի խնդրանքով երկարատև, անգամ ամիսներ ձգձգվող բանակցություններ է վարում նույն ընտանիքի` տարբեր կողմ հանդիսացող անդամների հետ, որպեսզի բնակարան ստանալու նպատակով նրանք գան համաձայնության, համալրեն պահանջվող փաստաթղթերը և հանձնեն բնակարանների բաշխման հանձնաժողովին:

Այսօր ևս նման մի` կարծես թե հաջողված փորձ կատարվեց:

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում…

http://www.youtube.com/watch?v=bQ4cUM6klW0&feature=player_embedded

Այս խորագրի վերջին նյութերը