Երևանում կառուցվող բազմահարկ էլիտար շենքում խառաչոները թափվել են տղամարդու վրա, ով տեղում մահացել է
Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան 11/5 նորակառույց բարձրահարկ շենքի տարածքում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նորակառույց 12-հարկանի շենքում որպես կռունկ օգտագործվող սարքի մոտ հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շինարարության հետ ոչ մի առնչություն չի ունեցել, այլ որպես կռունկ օգտագործվող սարքը կարգի բերելու նպատակով է ժամանել շինհրապարակ։ Ու այդ պահին էլ բարձր հարկից որպես «խառաչո» օգտագործվող տախտակները պոկվել ու ընկել են նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվ հնարավոր է՝ նախաքննության ընթացքում այն վերաորակվի որպես աշխատանքային կանոնների սխալ շահագործում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։