ՀՀ կառավարության էլեկտրոնային հասցեից ի պատասխան ծանր սոցիալական պայմաններում ապրող գյումրեցի անօթևան, երեք միակողմանի որբ անչափաս երեխաներ խնամող Էլմիրա Թամազյանի ընտանիքի մասին պատմող «Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ» վերնագրով տեսանյութին, ստացել էինք լատինատառ և անտրամաբանական հետևյալ գրությունը. «Hargeli qaxaqaci, nshvac xndirnerov tej gic@ chi zbaxvum, ajd masin greq dimum HH varchapeti anunov, nsheq hasce, storagreq ev postov uxarkeq HH Karavarutjun»: Այդ մասին` «Կառավարություն ունենք` աշխարհը չունի» նյութի հրապարակումից անմիջապես հետո «Շիրակ կենտրոն» զանգահարեցին ՀՀ Կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելությանև դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և մամուլի պատասխանատու Արամ Անանյանը: Նրանք նախ խոստացան, որ արդեն իսկ տեսանյութի անապահով ընտանիքին աջակցելու մասին անհրաժեշտ հանձնարարականներ է տրված, ապա մեզ ուղարկած լատինատառ պատասխանը համարեցին թյուրիմացության արդյունք: ՀՀ կառավարության վերոհիշյալ պաշտոնյաների ստորագրությամբ նաև գրավոր պարզաբանում ենք ստացել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Տեղեկացնում ենք, որ Ձեր 30.09.20112. հաղորդագրությանն ի պատասխան ուղարկվել է լատինատառ գրութուն, որի հասցեատերը Ձեր կազմակերպությունը չի եղել, այլ մի քաղաքացի արտերկրից, ում հաղորդագրությունը [email protected] հասցեին ստացվել էր լատինատառ: Քանի որ ստացված հաղորդագրությունը լատինատառ էր և պատասխանը նույնպես գրվել էր լատինատառ, նաև այն պատճառով, որ բազմաթիվ անգամներ հաղորդագրություններում խնդրել են գրել լատինատառ, քանի որ չեն կարողանում ընթերցել մեր պատասխանը:
Զուտ տեխնիակական սխալի պատճառով այն ուղարկվել է ձեր էլեկտրոնային հասցեին:
Հարգանքներով՝
ՀՀ Կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության
Պարզաբանում և խոստում ՀՀ կառավարությունից

և դիմումների քննարկման վարչության պետ
Ալեքսանդր Ղազարյան»: