Արևելյան Գործընկերության Վարշավայի Գագաթնաժողովի Համատեղ Հռչակագիր
Արևելյան Գործընկերության Վարշավայի Գագաթնաժողովի
Համատեղ Հռչակագիր
Վարշավա, սեպտեմբերի 29-30, 2011թ.
Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի` պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները, Եվրոպական Միության ներկայացուցիչները և դրա անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները 2011թ. սեպտեմբերի 29-30-ը հանդիպեցին Վարշավայում վերահաստատելու իրենց հանձնառությունը Արևելյան գործընկերության նպատակներին և շարունակական իրականացմանը: Եվրոպական խորհրդարանի նախագահը և Տարածաշրջանների կոմիտեի, Տնտեսական և սոցիալական կոմիտեի, Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները նույնպես ներկա էին գագաթնաժողովին:
2009թ. մայիսին Պրահայի գագաթնաժողովով մեկնարկվեց ռազմավարական և հավակնոտ Արևելյան Գործընկերությունը` որպես Եվրոպական հարևանության քաղաքականության առանձնահատուկ ձևաչափ` հավելյալ աջակցություն ցուցաբերելու Արևելյան Եվրոպայի երկրների կայուն բարեփոխումների իրականցման գործընթացին` նպատակ ունենալով խթանել ԵՄ հետ նրանց քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը: Պրահայում համաձայնեցված օրակարգը ներառում է Արևելյան Գործընկերության ուղղորդող սկզբունքները, և Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են իրենց հանձնառությունը դրանց ամբողջական իրականացմանը:
Վարշավայի գագաթնաժողովը ըմբռնում է, որ խորացված բարեփոխումների ջանքերը ծառայում են համընդհանուր շահին, ուստի պետք է իրականացվեն ընդհանուր սեփականության և փոխադարձ պատասխանատվության ոգով: Արևելյան Գործընկերությունը հիմնված է ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, օրենքի գերակայության արժեքների և սկզբունքների ընդհանրության վրա: Արևելյան Գործընկերության բոլոր մասնակից երկրները հանձնառու են այս արժեքներին` համապատասխան միջազգային փաստաթղթերի միջոցով: ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր նույնպես հանձնառու է վերջիններիս` Եվրոպական Միության պայմանագրի միջոցով: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ճանաչում են որոշ գործընկերների եվրոպական ձգտումներըև եվրոպական ընտրությունը, և նրանց հանձնառությունը` կառուցելու խորը ու կայուն ժողովրդավարություն: Նրանք ընդգծում են Արևելյան գործընկերության առանձնահատուկ դերն աջակցելու համար նրանց, ովքեր ավելի սերտ հարաբերությունների են ձգտում ԵՄ հետ:
Արդեն իսկ շատ ձեռքբերումներ են արձանագրվել: Գործընկեր երկրներում իրականացվել են քաղաքական և տնտեսական բարեփոխումներ և ԵՄ ու նրա արևելյան հարևանների միջև հարաբերությունները զգալիորեն խորացել են: ԵՄ և նրա Արևելյան հարևանների միջև ավելի քան երբևէ առկա է առևտրային և տնտեսական փոխգործակցություն: Այդ միտումը ամրապնդելու նպատակով, ԵՄ և նրա գործընկերների մեծ մասը ներգրավված են Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններում, ինչը նաև համապատասխան պայմանները բավարարելուն պես կհանգեցնի նաև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանը:Միևնույն ժամանակ նրանք ներգրավված են մայրցամաքով մեկ ընդլայնված շարժունակության զարգացման ուղղությամբ: Ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսությունը մեկնարկել է Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության հետ: Վիզայի դյուրացման ռեադմիսիայի համաձայնագրեր են կնքվել Վրաստանի հետ, և նման համաձայանգրեր նախատեսվում են կնքել նաև Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հետ:
Արևելյան Գործընկերության էության մասն է նաև կառավարություններից բացի, հասարակության բոլոր շերտերի հետ համագործակցությունը: Վարշավայի գագաթնաժողովը ողջունում է “Եվրոնեստ” խորհրդարանական վեհաժողովի հիմնումը, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության ֆորումի միջոցով քաղաքացիական հասարակության աճող դերակատարումը: Այն ողջունում է Արևելյան Գործընկերության Բիզնես ֆորումի և Արևելյան Գործընկերության Տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի ստեղծումը:
Ընդունելով և ողջունելով մինչ այժմ արձանագրված առաջընթացը` Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ընդգծեցին, որ Արևելյան Գործընկերության նպատակներին հասնելու համար դեռ շատ անելիքներ կան, ներառյալ համագործակցության գոյություն ունեցող գործիքների համապատասխանեցումը: Այս առումով նրանք ողջունում են Բարձր ներկայացուցչի և Հանձնաժողովի կոմից հրապարակված Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին հաղորդագրությունը: Ավելի մեծ տարբերակվածությունը և փոխադարձ պատասխանատվությունը հնարավորություն կընձեռեն առանձին գործընկերներին ավելի լավ գնահատելու իրենց ձգտումները, կարիքները և կարողությունները: Համաձայն այս սկզբունքների` բարեփոխումների ընթացքով կպայմանավորվի համագործակցության ինտենսիվությունը, և բարեփոխումների իրականացման մեջ առավել ներգրավված գործընկերներն ավելի շատ կշահեն ԵՄ հետ իրենց հարաբերություններից` ներառյալ ավելի սերտ քաղաքական ասոցացման, ԵՄ ներքին շուկային ավելի խոր աստիճանական տնտեսական ինտեգրման և ԵՄ ավելացող աջակցության միջոցով: Այն ներառում է աջակցություն քաղաքացիական հասարակությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաև պետական մարմինների համապարփակ զարգացում, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի ամրապնդում, շուկաների ավելի մեծ հասանելիություն, ներդրումների աջակցության համար Եվրոպական ներդրումային բանկի (EIB) ավելացող ֆինանսավորում և շարժունակության դյուրացում` լավ կառավարվող և անվտանգ միջավայրում: Հակամարտությունների կարգավորումը, վստահության ամրապնդումը և բարիդրացիական հարաբերությունները էական նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման ու համագործակցության համար:
Մասնակիցները համաձայնում են, որ Արևելյան Գործընկերությունը պետք է նշնակալիորեն ամրապնդվի և պարտավորվում են խթանել նրա իրականացումը` հիմնական նպատակ ունենալով կառուցել ժողովրդավարության, բարեկեցության և ընդլայնված փոխգործակցության ու փոխանակումների ընդհանուր գոտի: Նրանք համաձայնում են նաև, որ Արևելյան Գործընկերութան ձեռքբերումները և առաջընթացը պետք է գործընկեր երկրների քաղաքացիներին բերեն անմիջական և շոշափելի օգուտներ, և նրանք հանձնառություն են ստանձնում ընդլայնել իրենց ջանքերը Արևելյան Գործընկերությունը բոլորին ավելի տեսանելի դարձնելու համար:
**
Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի` պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները, Եվրոպական Միության ներկայացուցիչները և դրա անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները հանձնառու են Արևելյան գործընկերության հաջողության և զարգացման նկատմամբ, և ուստի համաձայնվել են հետևյալին.
Ավելի խորը երկկողմ ներգրավվածություն` քաղաքական ասոցացում, սոցիալ-տնտեսական ինտեգրում և շարժունակություն
1. Արևելյան գործընկերության նպատակն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ Եվրոպական Միության և շահագրգիռ գործընկեր երկրների միջև խթանելու քաղաքական ասոցացումը և խորացնելու տնտեսական ինտեգրումը` ըմբռնելով ապրանքների և ծառայությունների ընդլայնված առևտրի տնտեսական օգուտները, ավելացող ներդրումային հոսքերի ներուժը և ԵՄ ներքին շուկային աստիճանական տնտեսական ինտեգրման կարևորությունը: Արևելյան գործընկերությունը ձգտելու է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրներում իրականացվող քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներին` դյուրացնելով Եվրոպական Միության հետ համապարփակ մոտարկումը` աստիճանաբար տանելով դեպի ԵՄ ներքին շուկային ինտեգրմանը և այդպիսով` ԵՄ ու գործընկեր երկրների միջև տնտեսական գոտու ստեղծմանը:
2. ԵՄ կանոնակարգերին և ընթացակարգերին աստիճանական մոտարկումը գործընկեր երկրներից պահանջում է բարդ և լայնածավալ բարեփոխումների նկատմամբ բարձր աստիճանի հանձնառություն` ամրապնդված ուժեղ ինստիտուցիոնալ կարողություններով: Այն կառաջացնի ԵՄ կողմից կայուն հանձնառության և աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն` օգնելու արմատական բարեփոխումների իրականացման գործընթացում ներգրավված գործընկեր երկրներին` փոխադարձ հաշվետվության և տարբերակվածության սկզբունքներին համապատասխան:
3. Ասոցացման համաձայնագրերը` համապարփակ բարեփոխումների օրակարգով, և, համապատասխան դեպքերում` խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիները, որպես համաձայնագրի անբաժան մաս, հանդիսանում են Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունների հիմնաքարերը: Արդյունավետ բանակցություններ են իրականացվել Ուկրաինայի հետ: Այս համատեքստում Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ակնկալում են, որ բանակցությունները հնարավոր կլինի ավարտել մինչև 2011թ. ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը: Լավ առաջընթաց է գրանցվել Ասոցացման համաձայնագրի շուրջ Մոլդովայի Հանրապետության, և նշանակալի առաջընթաց է տեղ գտել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի հետ բանակցություներում: Ինչ վերաբերում է Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հետ Ասոցացման Համաձայնագրերի մաս կազմող Խորը և համապարփակ Ազատ Առևտրի գոտիներին, ապա նախատեսվում է, որ նման բանակցությունները կարող են մեկնարկել մինչև այս տարվա վերջը, պայմանով, որ բավարար առաջընթաց գրանցվի մնացյալ հիմնական առաջարկությունների իրականացման գործընթացում: Հիմնվելով կատարված զգալի աշխատանքի վրա` Հայաստանը շարունակում է իր ջանքերը հնարավորինս վաղ պատրաստ լինելու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) շուրջ բանակցություններին:
4. Ասոցացման համաձայնագրերի իրականացումը խթանելու նպատակով աստիճանաբար կմշակվեն Արևելյան գործընկերության “Ասոցացման օրակարգեր”: Համատեղ կսահմանվեն համագործակցության սահմանափակ թվով առաջնահերթություններ, որոնք կզուգորդվեն որոշակի չափորոշիչներով: Առաջընթացի դիտարկումը և գործընկեր երկրներին տրվող աջակցությունը ավելի կենտրոնացած կլինի մասնավորապես այս չափորոշիչների և առաջնահերթությունների վրա:
5. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են սեպտեմբերի 30-ին Սոպոտում Արևելյան գործընկերության գործարար ֆորումի մեկնարկը և հնարավոր աջակցությունը, որ այն կարող է տրամդրել մասնավորապես Ասոցացման համաձայնագրերի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտիների բանակցությունների ընթացքում, ինչպես նաև մրցակցային և համընդգրկուն շուկայական տնտեսություն հիմնելու գործընթացում: Այս առումով մեծ կարևորություն է ստանում կենսունակ և նորարարական ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարակություններ) սեկտորի խրախուսումը:
6. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են վերջերս տեղ գտած տնտեսական ճգնաժամի ընթացքում ԵՄ կողմից որոշ գործընկեր երկրներին մակրոֆինանսական աջակցության տրամադրումը: ԵՄ մակրոտնտեսական աջակցության գործիքը կարող է նաև հետագայում կիրառվել աջակցելու համար գործընկեր երկրներին վճարումների հաշվեկշռի հետ կապված կարճաժամկետ դժվարությունները հաղթահարելու համար, երբ նախապայմանները կկատարվեն և ծրագրերը կապված կլինեն նպատակային բարեփոխումների օրակարգի հետ:
7. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցին ուժեղացնել համագործակցությունը ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում, ինչպես նաև` համակարգումը համապատասխան շրջանակների միջև, ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներով: Հետագա համագործակցությունը և համակարգումը, մասնավորապես, ընդգրկելու է անօրինական միգրացիայի կանխարգելումը և պայքարը դրա դեմ, անվտանգ և լավ կառավարվող միգրացիայի և շարժունակության խթանումը, սահմանների համալիր կառավարումը, պայքարը թմրամիջոցների, կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիկինգի և փողերի լվացման դեմ, պայքարը ահաբեկչության դեմ, ինպես նաև պայքարը կոռուպցիայի դեմ և հավելյալ աշխատանք լիովին անկախ դատական համակարգի հաստատման համար: Նախարարական մակարդակով հանդիպումների անցկացումը կնպաստի պատշաճ քաղաքական ուղղորդման և համակարգման ապահովմանը: Ավելին, Սոդերկոպինգի գործընթացը Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակերում ներառելը հնարավորություն կտա ընդլայնել երկխոսությունը և համագործակցությունը միգրացիոն հարցերի լայն օրակարգի շուրջ: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները խրախուսում են ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում մասնագիտացված ԵՄ գործակալությունների համագործակցությունը շահագրգիռ գործընկեր երկրների հետ:
8. Արևելյան գործընկերության առանցքային նպատակներից է մնում քաղաքացիների շարժունակության ընդլայնումը` անվտանգ և լավ կառավարվող միջավայրում: Այս նպատակը որպես առաջին քայլ ենթադրում է մուտքի վիզաների դյուրացման և ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագրերի կնքում: Երբ նշված համաձայնագրերը կնքվեն և արդյունավետ իրականացվեն, ԵՄ և գործընկեր երկրները քայլեր կձեռնարկեն պատշաճ ժամանակին մուտքի վիզաների ազատականացված ռեժիմներ հաստատելու ուղղությամբ` տարբերակված մոտեցման հիմքով, այն պայմանով, որ երկփուլանի գործողությունների ծրագրով նախատեսված` լավ կառավարվող և անվտանգ շարժունակության համար պայմանները բավարարված կլինեն: Այս համատեքստում Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցներն ի գիտություն են ընդունում վիզաների ազատականացման իրենց համապատասխան գործողությունների ծրագրերի իրականցման գործում Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի գրանցած առաջընթացը: Այս ծրագրերը կարող են օրինակ ծառայել այլ գործընկեր երկրների համար` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները և առաջընթացը:
9. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Վրաստանի հետ վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի արդյունավետ իրականացումը: Նրանք ակնկալում են նման համաձայնագրերի շուրջ բանակցություններ սկսել Բելառուսի Հանրապետության հետ` ի շահ ընդհանուր ազգաբնակչության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ: Նրանք ընդգծում են bona fide (բարեխիղճ) ճանապարհորդներին, մասնավորապես` ուսանողներին, հետազոտողներին և գործարարներին, վիզաներ տրամադրելու գործընթացը բարելավելու համար ԵՄ Մուտքի վիզաների օրենսդրության ընձեռած հնարավորությունները: Նրանք ողջունում են միգրացիայի նկատմամբ գլոբալ մոտեցման շրջանակներում Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի հետ “Շարժունակության շուրջ գործընկերության” հաստատումը, ինչպես նաև այս առումով Հայաստանի Հանրապետության գրանցած լավ առաջընթացը, և ակնկալում են նմանատիպ շրջանակներ հիմնել այլ գործընկեր երկրների հետ:
10. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրերի մեկնարկը, որոնք աջակցելու են ապագա Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների, ինչպես նաև վիզաների ազատականացմանն ուղղված գործությունների ծրագրերի իրականացմանը: Նրանք նաև ողջունում են Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրերը, որոնք գործընկերներին օգնելու են հարթել տնտեսական, սոցիալական և տարածաշրջանային անհամաչափությունները:
Մասնակցությունը ԵՄ ծրագրերին և գործակալություններին, ընդլայնված ոլորտային համագործակցություն
11. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնվում են դյուրացնել գործընկեր երկրների մասնակցությունը ԵՄ ծրագրերում և գործակալություններում` ներառյալ շարունակական համաֆինանասվորման միջոցով: Նրանք ակնկալում են Հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման 7-րդ շրջանակային ծրագրին Մոլդովայի Հանրապետության միանալու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ ծրագրերին Մոլդովայի Հանրապետության մասնակցության հնարավորություն ընձեռող արձանագրության ուժի մեջ մտնելը և վերջերս Ուկրաինայի կողմից նմանատիպ արձանագրության ստորագրումը, և ակնկալում են, որ մնացյալ գործընկեր երկրները ևս կկնքեն այդպիսի արձանագրություններ: Նրանք ողջունում են նաև տարբեր ոլորտներում գործընկեր երկրների աճող գործակցությունը ԵՄ գործակալությունների հետ` ներառյալ ավիացիոն անվտանգության, սննդի անվտանգության և թմրադեղերի դեմ պայքարի ոլորտներում: Նրանք համաձայնում են կազմել առաջնահերթությունների ցանկ` դյուրացնելու համար գործընկեր երկրների մասնակցությունը ծրագրերին և գործակալություններին:
12. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են այն փաստը, որ Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր ոլորտային համագործակցությունը աճել է մի շարք ոլորտներում: Նրանք կոչ են անում ընդլայնել ոլորտային համագործակցությունը և երկխոսությունը, ներառյալ, ըստ անհրաժեշտության, նախարարական և ավագ պաշտոնյաների հանդիպումների գումարման միջոցով:
13. Վկայակոչելով իրենց էներգետիկ փոխկախվածությունը` Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են ամրապնդել իրենց էներգետիկ գործընկերությունը: Նրանք ողջունում են էներգետիկայի ոլորտում գոյություն ունեցող երկկողմ և բազմակողմ համագործակցությունը: Նրանք կխթանեն համընդգրկուն և բաց քաղաքականությունն էներգետիկ անվտանգության, փոխադրման և մատկարարման ոլորտում: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են շարունակել աշխատանքներն իրենց էներգետիկ շուկաների ինտեգրման ուղղությամբ, ներառյալ “Էներգետիկ համայնքի պայմանագրին” Արևելյան գործընկերության շահագրգիռ երկրների սերտ ներգրավման միջոցով: Նրանք ողջունում են “Էներգետիկ համայնքի պայմանագրին” վերջերս Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի անդամակցությունը, և քաջալերում են այլ գործընկեր երկրներին միանալ դրան: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են շարունակել ամրապնդել երկարաժամկետ էներգետիկ անվտանգությունը, ներառյալ էներգակիրների կայուն և անվտանգ մատակարարման և տարանցման, միջուկային անվտանգության, մրցակցային էներգետիկ շուկաներին առնչվող հարցերի շուրջ համագործակցության և շուկայական սկզբունքներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների ընդլայնման միջոցով, ընդլայնել էներգախնայողությունը և վերականագնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը, ինչպես նաև ողջունում են Ուկրաինայի հետ “Արևելաեվրոպական էներգախնայողության և բնապահապանության գործընկերության” մեկնարկը և համաձայնում են աշխատանքներ տանել դրա անդամակցությունը տարածելու նաև այլ գործընկերների վրա: Ռազմավարական կարևորության ենթակառուցվածքների զարգացման առումով, Կասպից ծովի տարածաշրջանից եվրոպական շուկա մատակարարվող էներագակիրների ուղիների դիվերսիֆիկացիան ապահովելու համար` Եվրոպական միությունը և առնչվող գործընկերները ի գիտություն են ընդունում Հարավային միջանցքի իրականացմանն ուղղված նշանակալի և կոնկրետ քայլերը: Ընդգծելով միջուկային անվտանգության կարևորությունը, այդ թվում նոր ատոմակայանների հնարավոր կառուցման առնչությամբ` նրանք ողջունում են այս ոլորտում ընդլայնված համագործակցությունը և խրախուսում թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը և միջուկային անվտանգության ու բնապահպանական միջազգային համաձայնագրերի ամբողջական իրականացումը, և ի գիտություն են ընդունում “ստրես-տեստերի” վերաբերյալ վերջերս կնքած հռչակագիրը:
14. Տրանսպորտային ոլորտում ԵՄ և գործընկեր երկրների ենթակառուցվածքային ցանցերը պետք է ավելի ամուր փոխկապակցվեն միմյանց` մարդկանց և ապրանքների փոխանակումները դյուրացնելու նպատակով: Սրան կարելի է հասնել շուկաների սերտ ինտեգրման և կատարելագործված ենթակառուցվածքային կապերի միջոցով: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում, մասնավորապես` Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափի շրջանակներում:
Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ի գիտություն են ընդունում ընդլայնված Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու զարգացման ուղղությամբ գրանցված լավ առաջընթացը: Նրանք ողջունում են ԵՄ և Վրաստանի միջև կնքված Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը, և Մոլդովայի Հանրապետության հետ վերջերս մեկնարկած բանակցությունները, և ակնկալում են ավարտին հասցնել բանակցությունները Ուկրաինայի հետ: Նրանք քաջալերում են այլ շահագրգիռ գործընկերներին բանակցել նման համաձայնագրեր:
15. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ճանաչում են, որ առաջընթացը դեպի “Կանաչ տնտեսություն”, ինչը բնապահպանական տեսակետից կայուն է և ենթադրում է ռեսուրսների ու էներգիայի արդյունավետ օգտագործում, հանդիսանում է ընդհանուր առանցքային նպատակ: Նրանք հանձնառու են կատարելու միջազգային բնապահպանական իրավունքի չափանիշները: Նրանք համաձայնում են ձեռնարկել հրատապ գործողություններ դիմակայելու կլիմայի փոփոխությանը և պայքարելու բնապահապանական քայքայման դեմ, ներառյալ` թունաքիմիկատների և այլ վտանգավոր նյութերի հետևանքով առաջացած դեպքերում: Նրանք համաձայնում են նաև խրախուսել կլիմայի փոփոխության շուրջ երկխոսությունը և կատարել լավագույն փորձի փոխանակում, ինչը կնպաստի կլիմայի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի իրականացմանը և հնարավորություն կընձեռի գործընկեր երկրներին ակտիվորեն օգտվել արագ մեկնարկող և երկարաժամկետ աջակցությունից` կլիմայի ոլորտում իրենց քաղաքականության նպատակներին հասնելու համար: Նրանք ողջունում են “Ընդհանուր բնապահպանական տեղեկատվական համակարգի” ընթացիկ զարգացումը:
16. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման ոլորտներում` ներառյալ Գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման համար Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում: Նրանք ողջունում են գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի աշխարհագրական ցուցիչների պաշտպանության մասին համաձայնագրի կնքումը Վրաստանի հետ: Նրանք ակնկալում են նմանատիպ համաձայնագրի ստորագրում Մոլդովայի Հանրապետության հետ և քաջալերում են մյուս գործընկերներին կնքել այդպիսի համաձայնագրեր:
17. Հասարակությունների ժողովրդավարացման գործում տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների աճող դերակատարման լույսի ներքո` Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են ընդլայնել էլեկտրոնային հաղորդակցության միջոցների ազատականացումը և ողջունում են “Արևելյան գործընկերության էլեկտրոնային կարգավորողների ցանցի” ուղղությամբ կատարվող աշխատանքները:
18. Արևելյան գործընկերության ներքո կրթության, հետազոտության, երիտասարդության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը և երկխոսությունը պետք է ավելի ընդլայնվի, ներառյալ Արևելյան գործընկերության Երիտասարդական ծրագրի մեկնարկի, Արևելյան գործընկերության Մշակութային ծրագրի շարունակության և համապատասխան ծրագրերում մասնակցության ընդլայնման, այդ թվում` “Շարունակական կրթություն”, “Մշակույթ” և “Երիտասարդությունը գործողության մեջ” ծրագրերին հաջորդող ծրագրերի միջոցով: Քաղաքականությունն ավելի ազդեցիկ ու տեսանելի դարձնելու նպատակով կհիմնվի “Գիտելիքի և նորարարության ընդհանուր տարածք”, որը շաղկապված կլինի “Քաղաքային խելամիտ աճին” և ԵՄ նորարարական օրակարգին:
Բազմակողմ համագործակցության ամրապնդում
19. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափում գրանցված առաջընթացը: Բազմակողմ պլատֆորմերը շարունակելու են օժանդակել գործընկեր երկրներին առաջ տանելու օրենսդրական և կարգավորիչ դաշտի մոտարկումը ԵՄ օրենսդրության հետ` հնարավորություն ընձեռելով փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակման համար: Պլատֆորմերի և փորձագիտական խմբերի աշխատանքային ծրագրերը կվերանայվեն` գործընկեր երկրների կարիքների արձագանքման հարցում ճկունության հնարավորություն ստեղծելու նպատակով, հաշվի առնելով համագործակցության նոր ոլորտները: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են կենտրոնանալ Արևելյան գործընկերության հինգ առաջնային նախաձեռնությունների սահուն իրականացման վրա, որոնք աջակցում են ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության կոնկրետ նախագծերին: Նրանք ողջունում և ակնակալում են փոխլրացնող ու զորակցող ազգային ծրագրեր, ինչպիսին է Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնը, որը կենտրոնացված է վարչական կարողությունների ամրապնդման վրա, ինչպես նաև Վարշավայի Հանրային կառավարման Արևելյան գործընկերության ակադեմիան:
20. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցներն գիտակցում են բազմակողմ համագործացության կարևորությունը, որն ընդլայնվում է Արևելյան գործընկերության միջոցով, և շեշտում են տարածաշրջանում տարբեր նախաձեռնությունների և ցանցերի միջև ներդաշնակություն ապահովելու կարևորությունը: Նրանք հիշատակում են, որ Արևելյան գործընկերությունը կարող է օգտակար լինել հենց գործընկեր երկրների միջև սերտ կապեր զարգացնելու համար:
21. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են “Եվրոնեստ” խորհրդարանական վեհաժողովի հիմնումը, որը կարևոր դերակատարություն է ունենալու Արևելյան գործընկերության նպատակների իրականացման առաջընթացին աջակցելու հարցում: Նրանք ողջունում են Տարածաշրջանների կոմիտեի հովանու ներքո կայացած Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների տարեկան համաժողովի մեկնարկը: Նրանք կոչ են անում Տարածաշրջանների կոմիտեին աշխատանքներ տանել արևելյան գործընկեր երկրների տեղական և տարածքային իշխանությունների հետ համագործակցության մշտական ինստիտուցիոնալ շրջանակ հաստատելու համար:
22. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ընդգծում են քաղաքացիական հասարակության կարևոր դերը Արևելյան գործընկերության նպատակներին հասնելու գործում: Նրանք հանձնառություն են վերցնում ամբողջապես սատարել քաղաքացիական հասարակության աշխատանքներին և խրախուսել ժողովրդավարությանը, կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, արդյունավետ կառավարմանը և օրենքի գերակայությանն աջակցելու գործում քաղաքացիական հասարակության դերի զարգացումը: Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը և դրա Ազգային պլատֆորմները էական նշանակություն ունեն ժողովրդավարական արժեքների տարածման գործում, որոնց վրա հիմնված է Արևելյան գործընկերությունը: Ֆորումի ներգրավվածությունը Արևելյան գործընկերության իրականացման մեջ պետք է ուժեղացվի, ներառյալ ամրապնդված կարողությունների և Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափում ընդլայնված մասնակցության միջոցով: Գործընկեր երկրների քաղաքացիական հասարակություններին տրվել և ինտեսիվ կերպով շարունակվելու է տրվել նպատակաուղղված աջակցություն` գոյություն ունեցող գործիքների և կառույցների շրջանակներում, և հնարավոր է նաև “Քաղաքացիական հասարակության ձեռնարկի” և “Ժողովրդավարության համար հիմնադրամի” ստեղծման միջոցով:
23. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական ներդրումները Արևելյան գործընկերությանը, ներառյալ ԵՆԲ “Արևելյան գործընկերության հիմնադրամի” միջոցով: Նրանք ողջունում են նաև Արևելյան գործընկերության “Փոքր և միջին ձեռնարկությունների ձեռնարկի” հիմնումը, որն աջակցելու է ՓՄՁ սեկտորի զարգացմանը, և Հարևանության ներդրումային հիմնադրամի միջոցով կատարված ներդրումները, որոնք ուղղված են, Եվրոպական ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, ԵՄ-ը Արևելյան գործընկերների հետ կապող ենթակառուցվածքային նախագծերին օժանդակելուն:
Եվրոպական Միությունը 2010-13թթ. համար հատկացրել է զգալի ֆինանսական միջոցներ` մինչև 1.9 միլլիարդ եվրո, որպեսզի առաջ մղի Արևելյան գործընկերության իրականացումը` երկկողմ և տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում: Ռիսկային կապիտալը և երաշախավորման սխեմաները կարևոր ֆինանսական գործիքներ են տնտեսական զարգացումը խրախուսելու` մասնավորապես ՓՄՁ-երին աջակցելու համար, որոնք հանդիսանում են աշխատատեղերի ստեղծման և նորարարության հիմնական խթանները: Հենվելով Միջերկրածովյան տարարածաշրջանում և Արևելյան գործընկեր երկրներում նախկին հաջողված փորձի վրա, Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են Արևելյան հարևանությունում ռիսկային կապիտալի հետ կապված գործողություններին հետագայում աջակցելու հնարավոր տարբերակներ ուսումնասիրելու անհրաժեշտությունը:
Ինչպես սահմանվում է ԵՄ Արտաքին գործերի խորհրդի 2011թ. հունիսի 20-ի եզրակացություններում, ԵՄ կողմից հավելյալ ռեսուրսների հատկացումը որոշվելու է 2012-13թթ. ժամանակաշրջանի համար` աջակցելու Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման իրականացմանը, և այս շրջանակում հետամուտ լինելով նաև Վարշավայի գագաթնաժողովի արդյունքներին` ի շահ բարեփոխումներին հանձնառու գործընկեր երկրների: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Եվրոպական հանձաժողովի առաջարկը հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակում հիմնել նոր Եվրոպական հարևանության գործիք, որը, ի թիվս այլոց, կարտացոլի Եվրոպական հարևանության քաղաքականության հավակնությունների նոր մակարդակը:
24. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ի գիտություն են ընդունում ոչ ֆորմալ “Տեղեկատվության և համակարգման խմբի” հիմնումը, որը ներառում է միջազգային ֆինանսական կառույցներ և երրորդ երկրներ, որոնք շահագրգռված են դոնորային աջակցության համակարգմամբ և ընդհանրապես Արևելյան գործընկերության զարգացմամբ:
25. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները համաձայնում են զարգացնել քաղաքական համագործակցությունը և երկխոսությունը ԵՄ և գործընկեր երկրների միջև, ներառյալ կառավարման բարեփոխումների, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և հակամարտությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող համապատասխան գլոբալ և տարածաշրջանային արտաքին և անվտանգության խնդիրների շուրջ:
26. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են որ, Արևելյան գործընկերությունը պետք է շարունակի նպաստել կայունությանը և բազկամողմ վստահության ամրապնդմանը, և որ հակամարտությունները խոչընդոտում են համագործակցային ջանքերը: Ուստի, ընդգծում են հակամարտությունների հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղ կարգավորման անրաժեշտությունը` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և դրանց շրջանակում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա: Նրանք ողջունում են հակամարտությունների լուծման և վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերում գոյություն ունեցող համաձայնեցված ձևաչափերի և գործընթացների շրջանակներում, կամ դրանց աջակցելու գործում, ԵՄ դերակատարման բարձրացումը, այդ թվում, ըստ անհրաժեշտության, տեղում ներկայացվածության միջոցով, և ողջունում են Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նոր հատուկ ներկայացուցչի նշանակումը: Նրանք ընդգծում են Վրաստանում ԵՄ դիտարկման առաքելության տեղում ներկայացված լինելու կարևորությունը: Նրանք նաև ողջունում են վերջերս ընդունված որոշումը` վերսկսելու պաշտոնական բանակցությունները “5+2” ձևաչափով, որի նպատակն է Մերձնդնեստրյան հակամարտության կենսունակ և համապարփակ քաղաքական կարգավորումը:
27. Միջազգային անվտանգության հարցերի շուրջ կողմերը կձգտեն ավելի ակտիվ երկխոսության և համագործակցության, նկատի ունենալով նաև ԵՄ կողմից ղեկավարվող քաղաքացիական և ռազմական գործողություններին գործընկեր երկրների հնարավոր մասնակցության հեռանկարը: ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության շրջանակներում, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության նախագծերում և ԵՄ աջակցության ծրագրերում մեծ շեշտադրում է արվելու հակամարտությունների խաղաղ կարգավորման ու վստահության ամրապնդման միջոցների վրա:
28. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են Արևելյան գործընկերության հիմնական սկզբունքները և գործունեությունը հանրության շրջանակներում խրախուսելու ու տարածելու անհրաժեշտությունը, և համաձայնում են ձեռնարկել հավելյալ գործողություններ դրա տեսանելիությունը բարձրացնելու նպատակով, ներառյալ, ԵՄ և գործընկեր երկրների միջև հարաբերությունները և գործունեությունը բնորոշելու նպատակով Արևելյան գործընկերության տարբերանշանը լայնորեն կիրառելու միջոցով:
29. Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Բարձր ներկայացուցչի և Եվրոպական հանձնաժողովի մտադրությունը, գործընկերների հետ խորհրդակցությամբ, միչև այս տարվա վերջը ներկայացնելու ճանապարհային քարտեզ, որում կներառվեն նպատակներ, գործիքներ ու գործողություններ, և որը կուղղորդի ու կդիտարկի դրանց իրականացումը մինչև 2013 թվականի երկրորդ կեսին կայանալիք հաջորդ գագաթաժողովը:
Արևելյան Գործընկերության Վարշավայի Գագաթնաժողովի Համատեղ Հռչակագիր
Արևելյան Գործընկերության Վարշավայի Գագաթնաժողովի
Համատեղ Հռչակագիր
Վարշավա, սեպտեմբերի 29-30, 2011թ.
Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի` պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները, Եվրոպական Միության ներկայացուցիչները և դրա անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները 2011թ. սեպտեմբերի 29-30-ը հանդիպեցին Վարշավայում վերահաստատելու իրենց հանձնառությունը Արևելյան գործընկերության նպատակներին և շարունակական իրականացմանը: Եվրոպական խորհրդարանի նախագահը և Տարածաշրջանների կոմիտեի, Տնտեսական և սոցիալական կոմիտեի, Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները նույնպես ներկա էին գագաթնաժողովին:
2009թ. մայիսին Պրահայի գագաթնաժողովով մեկնարկվեց ռազմավարական և հավակնոտ Արևելյան Գործընկերությունը` որպես Եվրոպական հարևանության քաղաքականության առանձնահատուկ ձևաչափ` հավելյալ աջակցություն ցուցաբերելու Արևելյան Եվրոպայի երկրների կայուն բարեփոխումների իրականցման գործընթացին` նպատակ ունենալով խթանել ԵՄ հետ նրանց քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը: Պրահայում համաձայնեցված օրակարգը ներառում է Արևելյան Գործընկերության ուղղորդող սկզբունքները, և Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են իրենց հանձնառությունը դրանց ամբողջական իրականացմանը:
Վարշավայի գագաթնաժողովը ըմբռնում է, որ խորացված բարեփոխումների ջանքերը ծառայում են համընդհանուր շահին, ուստի պետք է իրականացվեն ընդհանուր սեփականության և փոխադարձ պատասխանատվության ոգով: Արևելյան Գործընկերությունը հիմնված է ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, օրենքի գերակայության արժեքների և սկզբունքների ընդհանրության վրա: Արևելյան Գործընկերության բոլոր մասնակից երկրները հանձնառու են այս արժեքներին` համապատասխան միջազգային փաստաթղթերի միջոցով: ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր նույնպես հանձնառու է վերջիններիս` Եվրոպական Միության պայմանագրի միջոցով: Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ճանաչում են որոշ գործընկերների եվրոպական ձգտումները և եվրոպական ընտրությունը, և նրանց հանձնառությունը` կառուցելու խորը ու կայուն ժողովրդավարություն: Նրանք ընդգծում են Արևելյան գործընկերության առանձնահատուկ դերն աջակցելու համար նրանց, ովքեր ավելի սերտ հարաբերությունների են ձգտում ԵՄ հետ:
Արդեն իսկ շատ ձեռքբերումներ են արձանագրվել: Գործընկեր երկրներում իրականացվել են քաղաքական և տնտեսական բարեփոխումներ և ԵՄ ու նրա արևելյան հարևանների միջև հարաբերությունները զգալիորեն խորացել են: ԵՄ և նրա Արևելյան հարևանների միջև ավելի քան երբևէ առկա է առևտրային և տնտեսական փոխգործակցություն: Այդ միտումը ամրապնդելու նպատակով, ԵՄ և նրա գործընկերների մեծ մասը ներգրավված են Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններում, ինչը նաև համապատասխան պայմանները բավարարելուն պես կհանգեցնի նաև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Միևնույն ժամանակ նրանք ներգրավված են մայրցամաքով մեկ ընդլայնված շարժունակության զարգացման ուղղությամբ: Ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսությունը մեկնարկել է Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության հետ: Վիզայի դյուրացման ռեադմիսիայի համաձայնագրեր են կնքվել Վրաստանի հետ, և նման համաձայանգրեր նախատեսվում են կնքել նաև Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հետ: