Աշխարհ

04.03.2023 14:01


Մեսսին մերժել է ՊՍԺ-ի առաջին առաջարկը

Մեսսին մերժել է ՊՍԺ-ի առաջին առաջարկը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մերժել է փարիզյան ակումբի առաջին առաջարկը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, թեև մինչև 2022թ․ աշխարհի առաջնության մեկնարկը կողմերն ունեցել են բանավոր պայմանավորվածություն, հաղորդում է La Vanguardia-ն։

Մեսին պաշտոնական գրավոր առաջարկը ստացել է անցած շաբաթ և դժգոհ է մնացել աշխատավարձի չափից։ Ֆինանսական արդար խաղի հետ կապված խնդիրների պատճառով ՊՍԺ-ն ստիպված է հաջորդ մրցաշրջանում ընդհանուր աշխատավարձը կրճատել 30 տոկոսով։

Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ ՊՍԺ-ն ցանկանում է համագործակցությունը երկարաձգել ևս մեկ տարով։

Աղբյուրը` sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը