Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին են այս փողոցայինները, Ալիևի սպառնալիքները Հայաստանի հասցեին անվերջ են լինելու
Շատերը, ովքեր նույնիսկ ընդդիմության կողմնակիցը չեն, զարմանում են, թե ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էլ ավելի նոր պահանջներ ներկայացնում Հայաստանին:
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանձնել Արցախը, նախապես հանձնել էր արդեն Հայաստանի զգալի տարածքները: Բայց պարզվում է՝ Ալիևի պահանջները չեն պակասում: Դեռ ավելին, Ալիևը արդեն ոչ միայն Արցախն է ուզում, այլև Սյունիքը, Սևանը և նույնիսկ Երևանը:
ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելուց հետո նա հայտարարում է, թե հայ ժողովուրդը ապացուցեց, որ չի կարող ունենալ պետություն: Իսկ որոշ ժամանակ առաջ, հայտարարում էր, թե 2021 թվականի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, թե հայ ժողովուրդը դուխով պատրաստ է բավարարել Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները:
Փաշինյանն ու նրա հայաստանյան «հենարանը» պատրաստ են անվերջ զիջումների, բայց պարզվում է՝ Ալիևը ավելիից ավելին է ուզում ստանալ, ինչը տրամաբանական է, ինչպես ասում են ռուսները՝ «ախորժակը ուտելու ժամանակ է բացվում»։
Ալիևին արդեն մտահոգում է մեր ատոմակայանի գործունեությունը, ինչը, ըստ նրա, «վտանգում է տարածաշրջանը»։ Իսկ ի՞նչն է խանգարում, որ Ալիևը կյանքի կոչի իր սպառնալիքները, չէ որ 80 մլն-անոց Թուրքիան իր կողքին է կանգնած:
Հասկանալի է, որ Արևմուտքի «թղթե շերեփի» հայտարարությունները գրոշի արժեք չեն ունենա, եթե թուրք-ադրբեջանական բանակը որոշի մի օր ներխուժել Սևան, Սյունիք և Երևան:
Պարզ է, որ դեռ այդ ծրագրերին դեմ են Ռուսաստանն ու Իրանը՝ իրենց շահերի պատճառով: Ընդ որում, նրանք ոչ թե «թղթե շերեփի» գործիքներով են դեմ, այլ կոնկրետ զինված ուժերով: Ահա, թե ինչու ադրբեջանցիները պետք է ամեն ինչ անեն, որ այդ ուժերը հեռանան Հայաստանից:
Հենց դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, թե «ռուսական զինված ուժերը Հայաստանում սպառնում են երկրի անվտանգությանը»։
Նրանք իրոք սպառնում են Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերի իրագործմանը, և դրա համար էլ պիտի դուրս բերվեն Հայաստանի տարածքից, և հենց այդ խնդիրն էլ դրված է Փաշինյանի առաջ:
Բայց ինչո՞ւ է Փաշինյանն ուզում կատարել Բաքվի և Անկարայի պահանջները՝ կհարցնի մեր շարքային ընթերցողը, մի՞թե Փաշինյանը Բաքվի և Անկարայի «մարդն է» Հայաստանում:
Բանն այն է, որ իրականում ռուսներին և իրանցիներին Հայաստանից ուզում է հեռացնել նաև Արևմուտքը: Այսօր Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթանում է ոչ թե «սառը», այլ «տաք» պատերազմ: Այդ պատերազմի թատերաբեմը դեռ Ուկրաինան է: Չի բացառվում, որ մի ինչ-որ պահի, այդ պատերազմը դուրս գա Ուկրաինայի տարածքից: Իհարկե, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Արևմուտքը չեն ուզում, որ դա կատարվի, քանզի դրանից հետո երրորդ համաշխարհային պատերազմի սկսումը կդառնա անխուսափելի: Հենց այդ իսկ պատճառով էլ նրանք իրար դեմ պատերազմում են այլ երկրների տարածքներում՝ Ուկրաինայում, Սիրայում և այլն: Փաշինյանը ներքաշել է մեր երկիրը իրենց հակամարտության մեջ, որի արդյունքում էլ Արևմուտքը նրանից պահանջում է դուրս բերել ռուսական զինուժը տարածաշրջանից: Փաստացի Արևմուտքի շահերը համընկել են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ, որի արդյունքում էլ Փաշինյանը, փորձելով կատարել Արևմուտքի պահանջները, փաստացի կատարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները:
Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում անպայմանորեն կատարել Արևմուտքի պահանջները, դա առանձին բացատրության հարց է, որի մասին կվերլուծենք մեկ ուրիշ անգամ: Արձանագրենք միայն, որ Արևմուտքը, որ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ցանկանում է դուրս բերել ռուսական զինուժը Հայաստանից և ընդհանրապես տարածաշրջանից:
Փաշինյանը երաշխիքներ է ուզում Արևմուտքից, բայց վերջինս անկեղծորեն խոստովանում է, որ նման երաշխիք չի կարող տալ, բայց կբարեխոսի, որ Թուրքիան «չկրկնի այն, ինչ կատարեց 1915-ին»: Հասկանալի է, որ Արևմուտքի այդ խոստումը գրոշի արժեք չունի:
Այն, որ Փաշինյանը շատ լավ է հասկանում դա, միանշանակ է: Ինչո՞ւ է ցանկանում այդ ազգակործան քաղաքականությունը կյանքի կոչել, այլ խոսակցության թեմա է: Իսկ ինչո՞ւ են լռում մեր երկրի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, այ դա արդեն անհասկանալի է: Ի դեպ այդ հանգամանքը զարմացրել է գրեթե բոլորին, և ոչ միայն ռուսներին և իրանցիներին:
Կարծում ենք արդեն, նույնիսկ առանց պատմաբանների էլ հասկանալի է, թե ինչու 1915-ին կոտորվեցին անմեղ 1,5 միլիոն հայերը: Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու գրառումները լիովին բացահայտում են այդ ողբերգության իրական պատճառները: Ինչպե՞ս և ո՞վ կարող է բացատրել սեփական ժողովրդին, թե ի՞նչ վտանգներ է սպասվում հայ ժողովրդին, արդեն ոչ թե 1915-ին, այլ 2023-24 թվականներին:
Տեսակետ կա, թե իբր հայ ժողովրդի պատմության ընթացքում դավաճանների պակաս չի զգացվել: Բայց չի նշվում, թե ինչո՞ւ է այդպես եղել:
Կարծում ենք, որ հետփաշինյանական «Նոր որակի Հայաստանում» այս բոլոր պատասխանները պիտի լինեն, որպեսզի ժողովուրդը ունենա իրապես պետական գիտակցությամբ քաղաքական վերնախավ, և ժողովուրդը վերջապես դուրս գա այս խայտառակ բնույթի խավարամտությունից:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am