Կարծիք

03.03.2023 14:52


Ի՞նչ գործ կարող էր ունենալ Շուշան Փաշինյանը Գերմանիայում կամ երեխաների թիկունքում թաքնվող թզուկները

Ի՞նչ գործ կարող էր ունենալ Շուշան Փաշինյանը Գերմանիայում կամ երեխաների թիկունքում թաքնվող թզուկները

«Նիկոլն արդեն գերազանցում է ինքն իրեն, «աշխատանքային» այցի ընթացքում պետբյուջեի հաշվին թռչող ինքնաթիռում իր հետ վերցնելով ոչ միայն կնոջն, այլ նաև դստերը:

Կարող եք հարց տալ, թե ոչ-արձակուրդային եղանակին ինչ հրատապ գործ կարող է ունենալ Շուշան Փաշինյանը Գերմանիայում: Պատասխանեմ: Ոչինչ: Պարզապես մինչև ականջները դավաճանության մեջ մխրճված վախկոտ թզուկը սփյուռքում ցանկացած անցանկալի միջադեպից պաշտպանվելու (չեմ բացառում հետագայում զոհի դերի մեջ մտնելու համար) հիմա էլ սկսում է թաքնվել դստեր թիկունքում, պարզապես նրան որպես վահան օգտագործելով:

Ֆրանսիայում ու Նիդերլանդներում նրան ցուցաբերված «դիմավորման» հուշերը շարունակում են տանջել անհայրենիք դավաճանին: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։ Անցած ամիս էլ աննան էր չադրա հագած դստրերին վահան դարձրած Իրանում համագումարի մեկնել։ Իրանահայերից սրանց վախն էլ արդեն նորություն չէ»։

Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը