Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը կարող է օրինակելի ճանաչվել ամբողջ տարածաշրջանի համար
Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի(MIC) ղեկավար Եվա Հյուսյանը կներկայացնի Հայաստանը Հարավային և Արևելյան Եվրոպայի Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների Ֆորում (SEE ICT Forum) կառույցի Ինովացիոն և Գերազանցության Կենտրոնների գործունեությանը նվիրված հանդիպմանը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Մայքրոսոֆթ ընկերության համատեղ ջանքերով ստեղծված Մայքրոսոֆթինովացիոն կենտրոնը առանձնանում է նմանատիպ կառույցներից ոլորտի և տեղական շուկայի հետ փոխկապակցմամբ, կրթական ծրագրերի մեջ ներգրավմամբ և կարողությունների զարգացմանն ուղղված թիրախային ծրագրերով: Կենտրոնը հանդես է գալիս իբրև պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների համագործակցության հաջող օրինակ:
Ավելին` Հայաստանի Մայրոսոֆթինովացիոն կենտրոնը բավարար ներուժ ունիիր գործունեության շրջանակըտարածաշրջանում ընդլայնելու համար, ինչը կնպաստի Հայաստանի` իբրև ինովացիայի խթանման տարածաշրջանային կենտրոնի կերպարի ամրապնդմանը:
Հայկական հաջող փորձի ուսումնասիրությունը կարևոր է հանդիպման մասնակից այլ երկրների համար, որոնք նույնպես մտադիր են ինովացիոն գործունեությունը խթանող կենտրոններ բացել:
SEE ICT Forum-ը միավորում է Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի միությունները, դոնոր կազմակերպությունները և հետազոտական կառույցները:
2009 թվականից` ֆորումին միանալուց ի վեր, Հայաստանը կառույցում ներկայացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը(ԻՏՁՄ) և Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը: ԻՏՁՄ նաև համակարգել է Jobfinder, Essential Solutions, CHS Vericel Service հայկական ընկերությունների մասնակցությունը կառույցի միջոցառումներին:
2010 թվականին կառույցի մեջ ներգրավված մի շարք երկրների ներկայացուցիչներ այցելեցին ԻՏՁՄ կողմից կազմակերպվող Digitec Business Ֆորումին:
Հատկանշական է, որ, գնահատելով ԻՏՁՄ մեծ փորձը ոլորտի զարգացման և միջոցառումների կառավարման ասպարեզում, 2010 թվականին ԻՏՁՄ ներկայացուցիչն ընտրվեց SEE ICT Forum խորհրդի անդամ` ստանձնելով տվյալ կառուցի շրջանակներում հարավային և արևելյան Եվրոպայի ՏՀՏ ոլորտի զարգացման և միջոցառումների կառավարման գործառույթները:
Նախատեսվում է, որ SEE ICT Forum կառույցի հաջորդ հանդիպումներից մեկը կկազմակերպվի Հայաստանում, գալիք Digitec Business Ֆորում միջոցառման շրջանակներում`2012 թվականի մայիս-հունիս ամիսներին: