Կարծիք

03.03.2023 12:02


Փաշինյանի եղբայրը հայ ժողովրդին համարո՞ւմ է ապուշ

Փաշինյանի եղբայրը հայ ժողովրդին համարո՞ւմ է ապուշ

Իշխանական լրատվամիջոցներից մեկի կողմից տված այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կատարած ո՞ր քայլը իրեն դուր չի եկել, նրա եղբայրը պատասխանել է բառացինորեն հետևյալը. «...մենակ մի բան, որ դատական պրոցեսները ձգձգվում են: Ժողովրրդի մեծ մասն էլ դրանիցա դժգոհում, հինգ տարի անցելա, բայց դեռ նստած մարդ չկա: Դժգոհությունը մենակ դրանիցա...»,- ցիտատի վերջը:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի եղբորը չի հետաքրքրել, թե՛ ի՞նչ վիճակի մեջ է հայտնվել Հայաստանը վերջին չորս տարվա վարվող քաղաքականության արդյունքում: Փաստորեն, Փաշինյանի եղբայրը գոհ է այս իրավիճակից: Ավելին, նա բացասական չի գնահատել, որ իր եղբայրը պատերազմ բերեց հայ ժողովրդի գլխին: Նույնիսկ պաշտոնական տվյալներով չորս հազար երիտասարդ զոհվեց այդ պատերազմում, մոտ 15 հազար երեխա մնաց առանց ոտք, անթև, սակայն պարզվում է Փաշինյանի եղբոր համար դրանք բացասական երևութներ չեն: Այդ սրիկային նույնիսկ չի հետաքրքրում, թե՛ ի՞նչ վիճակի մեջ է հայտնվել արցախահայությունը: Նրա և նրա նման սրիկաների համար, միայն Մարտի 1-ի մահացածներն են ողբերգություն, ընդամենը այդ 10 հոգին: Նրանք են միայն «արժանապատիվ քաղաքացիներ»: Ինչու՞, որոհետև, նրանք զոհվել էին հանուն նրա, որ իր եղբայրը հասներ իշխանության: Նիկոլ Փաշինյանի եղբոր խոսքերը ցույց են տալիս, թե ինչ միջավայրում են ապրում սրանց ընտանիքի անդամներն ու նրանց նեղ շրջապատի անդամները: Նրանք, փաստացի, սադիստ են, անմարդկային արժեքներով են ապրում, որտեղ իրենց սխալների զղջման նշույլ անգամ չկա: Նրանք ոչնչացրել են Հայաստանի ապագան, բայց իրենց վատ չեն զգում, դրա համար էլ ցինիկաբար կարկանդակներ ուտելու նկարներ են տարածում, ծաղրելով, իրոք մեր երկրի արժանապատիվ բոլոր մարդկանց: Նրանք փորձարկում են մեր համբերության չափն ու ստիճանը, կարծես մեզ հասկացնելով, թե՛ համարում հայ ժողովուրդին ապուշ և անլեզու էակներ:

Բայց միայն սրանց ապագայում հայ ժողովրդի դատաստանի առջև կանգնեցնելը քիչ է լինելու:

Նյուրնբերգյան դատավարությունը ցույց տվեց, որ միայն սադիստներին մեղադրանք ներկայացնելը քիչ է: Մեղադրանք պետք է ներկայացնել նաև նրանց, ովքեր աջակցում են սրանց հակապետական, հակահայկական գործողություններին, լինի դա պետական չինովնիկ, ուժային, ԶԼՄ-ի աշխատող, թե գործարար:

Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը