Բենզալցակայանից 23 դոլար թալանած չինացին 14 տարի թաքնվել է լեռնային քարանձավում
Չինաստանի բնակիչը, որը 23 դոլար է թալանել բենզալցակայանից, 14 տարի թաքնվել է լեռնային քարանձավում, գրում է Oddity Central-ը։ Այնտեղ նա թաքնվել է ոստիկաններից։
Լյու Մոուֆուն 30 տարեկան էր, երբ երկու հանցակիցնրի հետ թալանեց բենզալցակայանը։ Սակայն դրամարկղում գումարը շատ քիչ էր՝ ընդամենը 23 դոլար։ Դրանից հետո գողերը հեռացան, սակայն ոստիկանությունը շուտով հայտնաբերեց հանցակիցներին և կալանավորեց։ Տղամարդը, հասկանալով, որ կբռնեն նաև իրեն, փախուստի դիմեց։
Լյուն ամբողջ օրը թաքնվում էր անտառում, երբ ոստիկանությունը հարցաքննում էր իր ընտանիքին և խուզարկում տունը։ Ի վերջո Մոուֆուն բնակություն է հաստատել լեռնային քարանձավում։ Նա սկսել է որսով զբաղվել և հատապտուղներ հավաքել, երբեմն վերադառնալով գյուղ՝ կարտոֆիլ և միս վերցնելու և մի քանի րոպեով ծնողներին տեսնելու համար։
Լյուի ընտանիքը բազմիցս խնդրել է իրեն հանձնվել իշխանություններին, սակայն տղամարդը հրաժարվել է։ Միայն 2023 թվականին նա գիտակցել է, որ մենակյաց է դարձել և այլևս չի կարող այդպես ապրել։
Լյուն այժմ կալանքի տակ է, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Աղբյուրը՝ news.am