Հայ աստղագետների մասնակցությունը Միջազգային աստղագիտական միության գիտաժողովներին
Վերջերս Մեծ Բրիտանիայում կայացան Միջազգային աստղագիտական միության /ՄԱՄ/ երկու գիտաժողովներ՝ սեպտեմբերի 5-9-ին Պրեստոնում ՄԱՄ թիվ 284 և սեպտեմբերի 19-23-ին Օքսֆորդում ՄԱՄ թիվ 285 գիտաժողովները: Առաջինը նվիրված էր Գալակտիկաների էներգիայի սպեկտրային բաշխմանը և հավաքել էր սպեկտրի ամենատարբեր տիրույթներում /գամմայից մինչև ռադիո/ հետազոտություններ կատարող գիտնականների, այդ թվում՝ վիրտուալ աստղադիտարանների ծրագրեր իրականացնող մասնագետների: Այդ գիտաժողովին մասնակցեցին հայ աստղագետներ Արեգ Միքայելյանը /Բյուրականի աստղադիտարան, Հայաստան/ և Իգոր Չիլինգարյանը /Շտերնբերգի անվան աստղագիտության ինստիտուտ, Ռուսաստան/, որոնք զեկուցումներ ներկայացրեցին համապատասխանաբար «Ակտիվ գալակտիկաների էներգիայի սպեկտրային բաշխումը և դասակարգումը» և «Գալակտիկաների սպետրների և էներգիայի սպեկտրային բաշխումների միջոցով նրանց աստղառաջացման պատմության վերականգնումը» թեմաներով: Երկրորդ գիտաժողովը նվիրված էր աստղագիտության ժամանակային տիրույթի ուսումնասիրություններին, որն ուղղակիորեն առնչվում է փոփոխական աստղերին: Արեգ Միքայելյանը մասնակցեց նաև այդ գիտաժողովին, որտեղ ներկայացրեց զեկուցում «Փոփոխականության վերլուծություն՝ Պալոմարի շրջահայությունների լուսաչափության հիման վրա»: Գիտաժողովներին մասնակցեցին աստղագետներ ավելի քան 40 երկրներից: Նման գիտաժողովներ ՄԱՄ-ը կազմակերպում է տարեկան 5-6 անգամ աշխարհի տարբեր երկրներում: Հայաստանում ՄԱՄ-ի գիտաժողովներ են կազմակերպվել 1966, 1986, 1989, 1998 և 2001 թթ.: Հաջորդ այդպիսի գիտաժողովը նախատեսվում է անցկացվել 2013թ.՝ Բ.Ե. Մարգարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: