Մաքքեյնը հայտարարել է, որ Լիբիայի հեղափոխությունը կարող է օրինակ ծառայել Ռուսաստանի և Իրանի համար
«Ֆրանս պրես» գործակալությունը փոխանցում է, որ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը լիբիական հեղափոխությունը ոգեշնչման աղբյուր և օրինակ է համարել Սիրիայի, Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համար։ Նման հայտարարությամբ է նա հանդես եկել Տրիպոլիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ «Lenta.ru»–ն տեղեկացնում է, որ Մաքքեյնը երեք հանրապետական սենատորների հետ Լիբիայի մայրաքաղաք է ժամանել սեպտեմբերի 29–ին։
Մենք համոզված ենք, որ Լիբիայի ժողովուրդն այսօր ոգեշնչում է Թեհրանի, Դամասկոսի և նույնիսկ Պեկինի ու Մոսկվայի բնակչությանը։ Նրանք ոգեշնչել և ոգեշնչում են ամբողջ աշխարհին,–հայտարարել է Մաքքեյնը։
Մաքքեյնի՝ Լիբիա կատարած այս այցն արդեն երկրորդն էր այս տարվա ընթացքում։ Առաջին անգամ նա ապրիլին էր այցելել ապստամբների կենտրոն՝ Բենգազի քաղաք։ Այդ այցի ժամանակ ամերիկացի սենատորն իր աջակցությունն էր հայտնել ապստամբներին և կոչ արել ԱՄՆ ղեկավարությանը ճանաչել Ազգային անցումային խորհուրդը։