Ադրբեջանը հայտնել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու մասին
Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի պետական գործակալության տնօրեն Ջավիդ Աբդուլլաևը հայտարարել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու մասին, հայտնում է APA լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով, «օկուպացիայից ազատագրված տարածքներում» (խոսքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների մասին է) այլընտրանքային էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի Եվրոպա փոխադրման մեկնարկի համար տեխնիկական խնդիրներ չկան․ «Տարածքները լիովին ինտեգրված են Ադրբեջանի Հանրապետության էներգետիկ համակարգին։ Այս տեսանկյունից արտահանումը խոչընդոտող տեխնիկական խնդիրներ չկան։ Մենք այլընտրանքային էներգիայի հսկայական ներուժ ունենք։ Մասնավորապես, մենք ունենք շատ լուրջ հիդրոպոտենցիալ, մինչդեռ մեր երկրի արևային և հողմային ներուժը գնահատվում է մոտ 10 գիգավատ։ Մենք արդեն սկսել ենք աշխատանքները BP-ի հետ՝ 240 մեգավատ հզորությամբ առևտրային մասշտաբով արևային կայանի կառուցման համար, և երկրաբանական և երկրատեխնիկական ուսումնասիրություններ են ընթանում»:
Ջավիդ Աբդուլաևը հավելել է, որ այլընտրանքային էներգիան Զանգեզուրի միջանցքով կտեղափոխվի Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրոպա. «Մեր այլընտրանքային գիծը նույնպես դիտարկվում է Զանգեզուրի միջանցքով։ Ինչպես հայտնի է, Ջաբրայիլում դրվել է 330 կիլովոլտ հզորությամբ ենթակայանի հիմքը, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև մայիս։ Այս կայանի աջակցությամբ Զանգեզուրի միջանցքով հնարավոր է էլեկտրաէներգիա արտահանել Նախիջևան, այնտեղից՝ Թուրքիա, իսկ Թուրքիայից՝ Եվրոպա։ Այս հարցը քննարկվում է, և մենք վստահ ենք, որ այդպես էլ կլինի»։

Աղբյուրը` news.am