Լրահոս

30.09.2011 15:05


Եմենում ոչնչացվել է «համար մեկ ահաբեկիչը»

Եմենում ոչնչացվել է «համար մեկ ահաբեկիչը»

Եմենի զորքերը սեպտեմբերի 30-ին Արաբական թերակղզում ոչնչացրել են «Ալ Քաիդա»-ի նոր առաջնորդին՝ Անվար ալ Ավլաքիին։ Ավլաքին ծնվել և մեծացել է ԱՄՆ–ում։ 2011-ի փետրվարին, երբ դեռ չէր սպանվել Բեն Լադենը, ԱՄՆ–ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնը պաշտոնապես Ավլաքիին հայտարարել էր աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչը։

Ավլաքիին կասկածում էին 2009-ին ամերիկյան ռազմաբազայում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու մեջ, երբ ԱՄՆ բանակի մայոր Նիդալ Հասանը սպանեց 13 և վիրավորեց 30 զինվորականի։ Ավլաքին կասկածվում էր նաև այլ ահաբեկչություններ կազմակերպելու մեջ։

ԱՄՆ–ում ծնվելն ու մեծանալը, անգլերենի իմացությունն Ավլաքիին հնարավորություն էր տալիս՝ արդյունավետ կերպով իրականացնելու ծայրահեղական գաղափարների քարոզն անգլալեզու լսարանում։

Այս խորագրի վերջին նյութերը