Մեդվեդև. «Պուտինը երկրի ամենահեղինակավոր քաղաքական գործիչն է»
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը որպես նախագահի թեկնածու երկրորդ ժամկետում չառաջադրվելու փաստը բացատրել է նրանով, որ վարչապետ Վլադիմիր Պուտինը երկրի ամենահեղինակավոր քաղաքական գործիչն է, և նրա վարկանիշն «ավելի բարձր է»։
–Չգիտես ինչու՝ այս մասին ոչ ոք չի խոսում։ Բայց իրականում դրանք գործնականում շատ կարևոր բաներ են, որոնց պետք է ուշադրություն դարձնի ցանկացած քաղաքական գործիչ, եթե ուզում է իր երկրին օգուտ բերել, այլ ոչ թե արմունկներով առաջ նետվել,–ասել է Մեդվեդևը երեք դաշնային հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մեդվեդևը Պուտինին առաջարկել էր 2012թ. նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Պուտինն էլ համաձայնվել էր։