Հոգեբան. «Ինքնասպանությունները կանխարգելելու համար պետք է Նարեկացի կարդալ»
Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինքնասպանությունների պատճառներին են անդրադարձել հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նրանք ներկայացրել են իրենց տեսակետները խնդրի շուրջ և առաջարկել սեփական լուծումները։
Ներսիսյանը խորհուրդ է տվել ազգին Նարեկացի կարդալ, «սննդի պես ուտել այդ հոգևոր կերակուրը»։ Խառատյանն իր հերթին ասել է, որ Ներսիսյանի դեղատոմսը վերաբերում է անհատական դեպքերին. մեր այսօրվա հասարակության մեջ առկա դեպքերն ունեն զանգվածային բնույթ։
–Մենք բոլորս՝ թե՛ լրագրողները, թե՛ իշխանությունները, թե՛ մտավորականները և ամբողջ ժողովուրդը, պետք է հասկանանք՝ ինչ արժեքային համակարգ ունենք, ո՞րն ենք բարոյական համարում մեր երկրում։ Հաճախ հնչող «սա իր շահն է» արտահայտությունն սկսել է հասարակության վրա ազդել որպես հիմնական բրենդ, արժեք։ Մինչև մենք մեր արժեքային համակարգի ամոթի և չամոթի, բարոյականի և ոչ բարոյականի հարաբերությունների հստակ չափանիշը չունենանք, կարծում եմ՝ այս երևույթները կշարունակվեն։ Այս բոլոր վերլուծությունների հիման վրա պետք է փորձենք պարզել՝ ինչ ինստիտուտների միջոցով կարելի է մարդուն հնարավորություն տալ սոցիալիզացվել, քիչ թե շատ արժանապատիվ ապրել,–նշել է Հ. Խառատյանը։

7or.am