Շիրակի մարզում անասնաբույժները աշխատավարձ ստանում են 3-4 ամիսը մեկ
Գյուղատնտեսության ենթակայության տակ աշխատող անասնաբուժասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ՊՈԱԿ-ը Շիրակի մարզում բազմաթիվ խնդիրներ ունի՝ սկսած պատվաստանյութեր տեղափոխող սառնարաններից մինչև անասնաբույժներին վճարվող աշխատավարձերը:
Այնուամենյանիվ, անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայության Շիրակի մարզային կենտրոնի տնօրեն Սիմոն Պողոսյանը ակնկալում է, որ այս ոլորտում սույն տարվա ամռանը տեղի ուենցած կառուցվածքային փոփոխություններից հետո խնդիրները մոտ ապագայում կլուծվեն.
–Խնդիրները շատ են՝ արտահագուստներ, բուժման միջոցներ, տրանսպորտ, վակցինաներ տեղափոխող սառնարաններ և այլն: Սրանք խնդիրներ են, որոնց տեղյակ է նախարարությունը, և խոստացել են մոտակա օրերին այս բոլոր հարցերին լուծում տալ,-ասել է Սիմոն Պողոսյանը:
Իրենց հերթին, սակայն, անասնաբույժները հատկապես դժգոհություններ ունեն աշխատավարձերի թե՛ չափից, և թե՛ վճարման հաճախականությունից: Վերջիններս դժգոհում են, որ իրենք աշխատավարձ ստանում են 3-4 ամիսը մեկը.
–Վերջին անգամ աշխատավարձ ստացել ենք հունիսի վերջին, դա եղել է մայիսը վերջացրած աշխատավարձ, դրանից հետո աշխատավարձ չեմ ստացել,-նշել է անասնաբույժ Ջեմմա Գրիգորյանը:
Անասնաբույժները նաև նշում են, որ վատ պայմանների պատճառով ոլորտում գրեթե սերնդափոխություն տեղի չի ունենում, երիտասարդ կադրերը հրաժարվում են անասնաբույժ աշխատելուց:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի