Կարծիք

27.02.2023 15:21


2021-ի նախընտրական խանձված դեմքն ընդունելով՝ պեռաշկի ու կուկուռուզ է կրծոտում, որ իր փոշիացող ընտրազանգվածը վերստին շունչ քաշի, ասի՝ չէ, ոնց որ թե էլի մեր նիկոլն է

2021-ի նախընտրական խանձված դեմքն ընդունելով՝ պեռաշկի ու կուկուռուզ է կրծոտում, որ իր փոշիացող ընտրազանգվածը վերստին շունչ քաշի, ասի՝ չէ, ոնց որ թե էլի մեր նիկոլն է

Ես պատկերացնում եմ՝ ինչ աստիճան է սեփական ընտրազանգվածը երես թեքել դրանից, որ զրահապատ մեքենաները, ճոխ հաճույքներն ու վայելքները, խրախճանքները, միլիոնավոր դոլարներ բյուջեից խժռող գերթանկարժեք ճամփորդությունները ընդամենը մի քանի րոպե թողած՝ կատարում է արևմտյան ծրագրավորողների առաջարկ-հորդորն ու նույն այդ գերզրահապատ մեքենաների, գերթանկարժեք թիկնազոր-դիպուկահարների հեռվից հեռու հսկողությամբ ընկել է փողոցները, 2021-ի նախընտրական խանձված (էս անգամ՝ ցրտին սառած) դեմքն ընդունելով՝ պեռաշկի ու կուկուռուզ է կրծոտում, որ իր փոշիացող ընտրազանգվածը վերստին շունչ քաշի, ասի՝ չէ, ոնց որ թե էլի մեր նիկոլն է, մեզ պես սոված ու սառած է, մենք նրա ջանին մեռնենք, մեր պես մեկն է նա, բա չէ՝ նախկին թալանչիները....։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը