Որո՞նք են Հայաստանում հաճախացած ինքնասպանությունների պատճառները
Այսօր ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և հոգեբան Արմեն Ներսիսյանը լրագրողների հետ քննարկել են Հայաստանում հաճախացած ինքնասպանությունների խնդիրը և առաջարկել դրանց լուծումները։
Երկու բանախոսներն էլ ընդհանուր առմամբ առանձնացրել են խնդրի պատճառի սոցիալական, նյութական և հոգևոր կողմերը։ Հ. Խառատյանը խնդիրը վերլուծելիս և պատճառները վեր հանելիս կենտրոնացել է սոցիալական ծանր վիճակի, պետական կառույցների անգործության վրա։
-Ցավոք սրտի, մեզ մոտ ո՛չ ինքնասպանությունների, ո՛չ էլ նույնիսկ սպանությունների իրավական լուրջ հետաքննություն և դրանից արվող եզրակացություններ իրականում չկան, ո՛չ էլ հասարակական նորմալ հետազոտություններ կան։ Պետք է ասեմ, որ դեռևս 19-րդ դարում ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցը՝ մասնավորապես Դյուրքհեյմը, անդրադառնալով ինքնասպանությունների թեմային, նշում էր դրանց մեծ չափով սոցիալական պատճառաբանվածությունը, ընդ որում՝ լայն կտրվածքով, այսինքն՝ ոչ միայն վատ ապրելը, այլ նաև արժեքային համակարգը, որտեղ հայտնվում է անձի մեկուսացման խնդիրը, ճգնաժամային իրավիճակները և այլն,– հայտարարել է Հ. Խառատյանը։
Արմեն Ներսիսյանն իր հերթին նշել է, որ ինքնասպանության սոցիալական պատճառները շատ կարևոր են, բայց անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաև հոգևորին՝ մարդու արժեքային համակարգի վրա ազդող հոգևոր գործոններին, օրինակ՝ կրոնին։ Նա ինքնասպանության պատճառները դասակարգել է 3 խմբի՝ հոգեկան խանգարում, հոգևոր գիտակցության ժամանակավոր նեղացում, աղանդների ազդեցություն։
-Աղանդները արժեզրկում են, վերացնում են մարդու արժեքային համակարգը,–նշել է Ա. Ներսիսյանը։
Հրանուշ Խառատյանն արձագանքել է.
-Իսկ ի՞նչ է աղետը... Ես չեմ բացառում, որ կրոնական ազդեցությունը կարող է ինքնասպանության պատճառ հանդիսանալ, առհասարակ ես կողմ եմ մեր երկրում կրոնական միատարրության գոյությանը։ Բայց այդ աղանդների հետ կապված ինքնասպանությունների վերաբերյալ ես հատուկ 2 գործ փորձեցի վերլուծել և տեսա, որ դրանց դատական հետաքննությունները բավական մակերեսային են կատարվում, այդ պատճառով ես չեմ հավատում այդ վիճակագրությանը։

7or.am