Լրահոս

30.09.2011 13:18


Ռ. Պետրոսյան. «Կարծում եմ, որ երկխոսությունն այսօր չի շարունակվի»

Ռ. Պետրոսյան. «Կարծում եմ, որ երկխոսությունն այսօր չի շարունակվի»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասել է, որ կոալցիայի անդամ կուսակցությունները հուշագրով ամրագրել են իրենց դիրքորոշումները և դրա մեջ փոփոխություններ չկան, իսկ մնացած ընդդիմադիրները դեռ կողմնորոշվում են։

ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել էր, որ ԲՀԿ–ն իր հիմնական մրցակիցը համարում է ՀՀԿ–ին։ Ռաֆիկ Պետրոսյանը, սակայն, հայտարարել է, որ ԲՀԿ–ն իրենց գործընկերն է:

–Քանի որ կա կոլացիոն հուշագիր, ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն մրցակիցներ չեն, գործընկերներ են,–ասել է Ռ. Պետրոսյանը՝ հավելելով, որ Վարդան Բոստանջյանը թերևս նկատի է ունեցել այն, որ իրենք պետք է պայքարեն յուրաքանչյուրն ավելի շատ ձայն հավաքելու համար։

Ինչ վերաբերում է ՀԱԿ–ին, ապա ըստ Ռ. Պետրոսյանի այսքան շատ հանրահավքներն արվում են, որպեսզի ավելացնեն մասնակիցների թիվը, բայց դա ՀԱԿ–ին չի հաջողվի։

–Կարծում եմ, որ այսօր չի շարունակվի երկխոսությունը, որովհետև Լևոն Տեր–Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց, որ պետք է շատ ժողովուրդ հավաքեն և հետո որոշեն իրենց անելիքները։ Եթե երկխոսությունը շարունակվեր, այդպիսի հայտարարություն չէր արվի,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը