Կարծիք

27.02.2023 10:31


Իշխանության համար այնքան մեծ է շահը Մարտի 1-ի զոհերից, որ կարող էին Հրապարակում էլ դնեին արձանը

Իշխանության համար այնքան մեծ է շահը Մարտի 1-ի զոհերից, որ կարող էին Հրապարակում էլ դնեին արձանը

Երեկ կարդացի, որ Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան խաչմերուկում Անդրանիկի և այլ հերոս ֆիդայինների անկյունը քանդել-հանել են, տեղը դնում են Մարտի 1-ի անկարգությունների արդյունքում 10 զոհվածներին նվիված հուշարձան:

Տեսա սոցցանցային ապշանք, զարմանք հերթական ապազգային արարքի համար. ժողովուրդ ջան, ի՞նչ կա զարմանալու, այս իշխանությունը և իր հովանավորները Մարտի 1-ը կազմակերպելով ու շահարկելով, մարդկանց հույզերի վրա խաղալով է, որ էսօր իշխանություն է Հայաստանում: Իրականում իրենց համար այնքան մեծ է ստացած արդյունքը, շահը այդ զոհերից, որ կարող էին Հրապարակում էլ դնեին՝ Լենինի արձանի տեղը: Չնայած դա էլ երևի պահում են 44-օրյա պատերազմի զոհերի կոթողի համար, դա նույնպես այն գինն էր, ինչի համար 15 տարի առաջվանից գծվել է այս ծրագիրը:

Հ.Գ. Չեմ համեմատում Քլոյանի որդուն ու պատերազմի դաշտում զոհվածներին, բայց միևնույն է, բոլորը միամիտ կյանքները հանձնել են նույն նպատակի համար: Մի դեպքում՝ որ իշխանազավթում լինի, մյուս դեպքում՝ որ չասեն դավաճան:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը