Լրահոս

30.09.2011 12:49


ԱԺ փոխխոսնակ. «Եկել ենք տեսախցիկների առաջ նկարահանվելո՞ւ, թե՞ հարցեր քննարկելու»

Այսօր Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկված բանակում մահացությունների թվի ավելացման խնդիրը:

Քննարկումից առաջ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը լրագրողներին  խնդրել է դուրս գալ աշխատասենյակից՝ հայտարարելով, որ քննարկումը փակ է լինելու: «Եթե ցանկություն կա կազմակերպել արդյունավետ քննարկում, ապա լրագրողների մասնակցությունը ցանկալի չէ: Հիմա մենք եկել ենք տեսախցիկների առաջ նկարահանվելո՞ւ, թե՞ հարցեր քննարկելու»,-ասել է ԱԺ փոխխոսնակը։ Նշենք, որ քննարկմանը մասնակցում են նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Այս խորագրի վերջին նյութերը