Կարեն Քոչարյան. «Ռուսաստանի իրադարձությունները չեն կարող պրեկտվել Հայաստանում»
Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը անդրադառնալով Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու փաստի ազդեցությանը ՀՀ ներքաղաքական խնդիրներին՝ ասել է, թե այդ ազդեցության մասին խոսակցությունները արհեստածին են և ՀՀ երեք նախագահների կեղմից օգտագործվում են միմյանց վախացնելու համար։
–Նախ Ռուսաստանն ու Հայասատնը շատ տարբեր են և չի կարող ՌԴ–ում տեղի ունեցող իրադարձությունները պրոեկտվել այստեղ։ Նախ Պուտինը շատ բարձր վարկանիշ ունի, իսկ Քոչարյանի վարկանիշը գրեթե զրոյական է։ Երկրորդ՝ Ռուսատանում նախկին և ներկա նախագհի միջև չկա հակասություն և երրորդ՝ Քոչարյանը ունի ընդդիմություն, իսկ Պուտինը չունի։ Այս պահին ՀՀ իշխանությունները սպառնում են ընդդիմությանը, թե եթե ես չընտրվեն կգա Քոչարյանը, իսկ ՀԱԿ–ն իր հերթին ասում է, թե եթե երկխոսության չգնաս ինձ հետ՝ կգա Քոչարյանը։ Քոչարյանի վերադարձին սպասողնրն էլ սրանով մտածում են, որ դեռ վերադարձի հույս կա,–ասել է նա։
Չնայած սրան՝ Կարեն Քոչարյանի կարծիքով այս ամենը արհեստածին է։
Հարցին, թե իսկ եթե Ռոբերտ Քոչարյանն այդքնա ազդեցություն չունի, ապա ի՞նչու են նրանով վախացնում իրար՝ նա պատասխանել է, թե նախկինում էլ Լևոն Տեր–Պետրոսյանի վերադարձով էին վախացնում։
Ըստ Կարեն Քոչարյանի՝ այսօր տիտղոսային ընդդիմությունը ՀԱԿ–ն է։
7or.am
Կարեն Քոչարյան. «Ռուսաստանի իրադարձությունները չեն կարող պրեկտվել Հայաստանում»