Լրահոս

30.09.2011 12:33


Մշակույթի նախարարը հավանություն է տվել Հայաստանի հիմներգի բառերի փոփոխությանը

Մշակույթի նախարարը հավանություն է տվել Հայաստանի հիմներգի բառերի փոփոխությանը

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում հրավիրված ասուլիսում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անդրադաձել է Հայաստանի պետական հիմնի բառերի փոփոխությանը և ասել, որ ԱԻՄ ներկայացուցիչների խորհուրդը դիմել է ՀՀ վարչապետին և ներկայացրել իր դիտարկումները։ Մշակույթի նախարարությունը դրական է արձագանքել հիմնի բառերի փոփոխությանը՝ միակ առարկություն ներկայացնելով, որ ժամանակի մեջ չեն տեղավորվում։

–Այս հիմներգն ավարտվում է ոչ թե «կզոհվի», այլ «արդ ապրում է ազատված» բառերով,–մի շարք փոփոխություններից մեջբերել է Հայրիկյանը,–միամիտներ կան, ովքեր կարծում են, որ ա՛յլ հիմներգ պետք է ընդունել։ Դա բացառված է։ Այս հիներգն ամրագրված է Սահմանադրությամբ։

Հայաստանի պետական հիներգի բառերը պետք է փոխվեն համապատասխան օրենսդրական նախագծի հաստատումից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը