Լրահոս

30.09.2011 11:28


Արցախցի երիտասարդները խնդրում եմ Լևոն Հայրապետյանին վերադառնալ

Այս ամառ Գանձասարի վանքի պատի հետ կապված աղմուկը որոշ «ինտելեկտուալների» կողմից հանգեցրեց ոչ կոռեկտ արտահայտությունների Հայաստանի և Արցախի մեծ քաղաքացի, մոսկվայաբնակ Լևոն Հայրապետյանի հասցեին, ինչի պատճառով նա այլևս հրաժարվեց հայրենիք գալ: Պատճառը մեծամասամբ պայմանավորված էր Արցախի իշխանությունների կողմից` այդ օրերին սխալ վարք ցուցաբերելու մեջ: Նրանք, փոխանակ իրավիճակը շտկելը, նախընտրեցին այդ օրերին լռություն պահպանել` սրելով դրությունը:

Մենք` այս հայտարարությունը ստորագրած 142 արցախցի երիտասարդներս, Արցախի իշխանությունների փոխարեն ներողություն ենք խնդրում Լևոն Հայրապետյանից` խնդրելով նրան վերադառնալ: Լևոն Հայրապետյանը մեզ համար մանկուց եղել է իդեալ, հայրենանվիրության կենդանի մարմնացում:

Մի թողեք Արցախը, խնդրում ենք Ձեզ:

Ստորագրահավաքը կազմակերպվել է Ստեփանակերտի փողոցներում սեպտեմբերի 29-ին:

Արգամ Սարոյան,

ստեփանակերտցի երիտասարդ

 

Այս խորագրի վերջին նյութերը