Կարծիք

24.02.2023 15:52


Խաղողագործները հիասթափության և անորոշության մեջ են

Խաղողագործները հիասթափության և անորոշության մեջ են

Մոտ մեկ ամսից կսկսվի խաղողի էտման գործընթացը։

Ինձ հետ հանդիպումներում խաղողագործները նշում են, որ հիասթափության և անորոշության մեջ են։

❗️Վերջին երկու տարիների ընթացքում խաղողագործները մեծ վնասներ են կրել՝ բերքը ինքնարժեքից ցածր՝ 115-120 դրամով մթերելով։ Մինչդեռ, օրինակ 2007 թվականին 1 կգ-ն մթերվել է 165 դրամով։

❗️Պատկան մարմինների անտարբեր վերաբերմունքի և պետական վերահսկողության բացակայության պատճառով տնտեսության այս ճյուղը վերացման եզրին է։

❗️Մթերող կազմակերպությունները առիթից օգտվելով՝ մթերումը իրականացնում են անբարեխիղճ եղանակներով։

❗️Շատերը քանդում են իրենց այգիները, որոշներն էլ չեն կողմնորոշվում ինչպես վարվել։

❌Ի պատասխան խաղողագործների բողոքի՝ Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է, որ քանդեն կամ փոխեն այգիների տեսակները՝ ոչ մի երաշխիք չտալով, որ այլ սորտերի խաղողի մթերման դեպքում խաղողագործները խնդիր չեն ունենա։ Բացի այդ, նոր ծառերի տնկման պարագայում օգուտը կարող է զգացվել 5-10 տարի հետո միայն։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը