19-ամյա սերբը մեկամսյա բանտարկության է դատապարտվել «Facebook»–ում նախագահ Թադիչին սպառնալու համար
Երիտասարդ սերբը, ով «Facebook»–ում սպառնացել էր Սերբիայի նախագահ Բորիս Թադիչին, մեկ ամիս կանցկացնի բանտում։ Այս մասին հաղորդում է բելգրադյան «Բլից» թերթը՝ հղում անելով երկրի ՆԳՆ–ի աղբյուրին։
Վերոհիշյալ երիտասարդը, որի անունը չի հրապարակվում, «Facebook»–ի «Կոսովոն Սերբիան է» էջին սպառնալից հաղորդագրություններ էր թողել Թադիչի հասցեին։ Իրավապահ մարմինները սպառնացողի համակարգչի վրա են դուրս եկել վերջինիս IP հասցեի միջոցով։
«Կոսովոն Սերբիան է» կարգախոսը օգտագործվում է սերբական ազգայնամոլների կողմից, որոնք բողոքում են Սերբիայի նախագահի քաղաքականությունից և եվրոպամետ կողմնորոշում ունեցող նրա կառավարությունից։