Բահրեյնում ընդդիմամդիրներին օգնություն ցույց տալու համար 20 բժիշկ են բանտարկել
«Ալ–Ջազիրա»–ն հայտնում է, որ Բահրեյնում«բժիշկների գործով» դատավճիռ է կայացվել։ Դատավարություն սկսելու հիմնական պատճառը եղել է հակակառավարական ցույցերի ժամանակ վիրավոր ցուցարարներին օգնություն ցուցաբերելը։
Բժիշկներին դեղորայք գողանալու, ցույցերի ժամանակ հիվանդանոցում անօրինական գտնվելու և զենք պահելու մեղադրանք է ներկայացվել։ Մեղադրյալների աթոռին նստած են 20 բժիշկ և մի քանի հոգի կրտսեր բժշկական անձնակազմից։ «ՌԲԿ»–ն հայտնում է, որ դատավարության ընթացքում հրապարակված առավելագույն պատժաժամկետը 15 տարվա ազատազրկումն է։
Բահրեյնում անկարգությունները սկսվել են արաբական աշխարհի մյուս երկրներում տեղի ունեցող ցույցերի հետ միաժամանակ։ Սակայն Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանների օգնությամբ իշխանություններին հաջողվում էր հանդարտեցնել իրավիճակը մինչև վերջին ժամանակները։ Լիբիայում տեղի ուենցող իրադարձությունների համապատկերում մայրաքաղաք Մանամայում ցույցերը նոր թափ են հավաքում։ Այս պահին 30 զոհ կա և ավելի քան հազար ձերբակալված ցուցարար։ Նրանց մեծ մասը շիա մուսուլմաններ են։