ՀՔԾ–ից Մարգար Օհանյանի վերաբերյալ հարցերին չեն պատասխանում
Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե վերջերս կալանավորված ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանըցուցմունք է տվել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանիդեմ։
Այս կապակցությամբ սեպտեմբերի 22–ին «7օր»–ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ հետաքրքրվելով. «Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում վերոնշյալ տեղեկությունը, և ի՞նչ ցուցմունքներ է տվել Մարգար Օհանյանը»։
ՀՔԾ–ից «7օր»–ին ամեն օր պատասխանում էին, թե մեր հարցերը փոխանցել են քննիչին, և մինչև օրվա վերջը պատասխանները կլինեն։Պատասխանները, սակայն, մինչև օրս չկան։ Այսօր, երբ «7օր»–ը հերթական անգամ զանգահարել է ՀՔԾ, այնտեղից նախ ասել են, թե դեռ երեկ մեր հարցերի պատասխաններն ուղարկել են։ Սակայն երբ պնդել ենք, որ ոչ մի պատասխան էլ չենք ստացել, ՀՔԾ–ի աշխատակցուհին նախ խնդրել է սպասել՝ հետո ասել.
«Ձեր հարցումը փոխանցել ենք քննիչին, սակայն մինչև օրս պատասխանված չէ, որովհետև ինքը քննչական գործողություններով է զբաղված, հենց ազատվի, կպատասխանի»։
Իսկ երբ «7օր»–ի թղթակիցը զգուշացրել է, որ այդ դեպքում մենք պետք է հրապարակենք, որ ՀՔԾ–ից մեր հարցերի պատասխանը չեն տալիս, նույն աշխատակցուհին կրկին խնդրել է սպասել և հետո պատասխանել է.
«Ես քննիչի հետ խոսեցի, դեռևս ոչ մի պարզաբանում կամ տեղեկություն չենք կարող ասել, որովհետև դա նախաքննության գաղտնիքն է: Այդքանը միայն»։
Ի դեպ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հերքում է իր դեմ Մարգար Օհանյանի ցուցմունքների մասին մամուլի հրապարակումները։ Ալիկ Սարգսյանն ասել է, որ Մարգար Օհանյանի՝ այդ տեղեկությունը լրագրողներին հայտնած փաստաբանին կհրավիրի իր մոտ և պարզաբանում կպահանջի, թե որտեղի՞ց նրան այդ տեղեկատվության հիմքը:
«Ինչ-որ պաշտոնյաներ կան՝ իրարից նեղացած, իրար սիրող կամ չսիրող, որ այսպիսի վատ արարքներով են զբաղվում, ցանկանում են մարդկանց ձեռք բերած հեղինակությունը, իմիջը փչացնել։ Տևական ժամանակ է ցանկանում են ինձ վարկաբեկել, ինչից չեմ վախենալու, որովհետև խիղճս մաքուր է»,–ասել է Ալիկ Սարգսյանը:
ՀՔԾ–ից Մարգար Օհանյանի վերաբերյալ հարցերին չեն պատասխանում
Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե վերջերս կալանավորված ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը ցուցմունք է տվել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ։
Այս կապակցությամբ սեպտեմբերի 22–ին «7օր»–ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ հետաքրքրվելով. «Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում վերոնշյալ տեղեկությունը, և ի՞նչ ցուցմունքներ է տվել Մարգար Օհանյանը»։
ՀՔԾ–ից «7օր»–ին ամեն օր պատասխանում էին, թե մեր հարցերը փոխանցել են քննիչին, և մինչև օրվա վերջը պատասխանները կլինեն։ Պատասխանները, սակայն, մինչև օրս չկան։ Այսօր, երբ «7օր»–ը հերթական անգամ զանգահարել է ՀՔԾ, այնտեղից նախ ասել են, թե դեռ երեկ մեր հարցերի պատասխաններն ուղարկել են։ Սակայն երբ պնդել ենք, որ ոչ մի պատասխան էլ չենք ստացել, ՀՔԾ–ի աշխատակցուհին նախ խնդրել է սպասել՝ հետո ասել.

7or.am