Լրահոս

30.09.2011 11:00


Սիդնեյի օդանավակայանում բեռնակիրների գործադուլը մի քանի հազար մարդու համար թռիչքների խափանման պատճառ է դարձել

Սիդնեյի օդանավակայանում բեռնակիրների գործադուլը մի քանի հազար մարդու համար թռիչքների խափանման պատճառ է դարձել

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանի հազարավոր ուղևորների համար թռիչքները խափանվել ու հետաձգվել են «Քանթաս» ավիաընկերության բեռնակիրների գործադուլի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը։

Գործադուլի պատճառով ընդհանուր առմամբ տուժել է 8500 մարդ։ 2 ներքին թռիչք է չեղյալ հայտարարվել, 40–ից ավելին՝ հետաձգվել, այդ թվում՝ նաև դեպի Լոս–Անջելես և Շանհայ։

Վերջին երկու շաբաթներին սա «Քանթաս»–ի բեռնակիրների արդեն երկրորդ խոշոր գործադուլն է։ Նրանք հայտարարել են, թե կշարունակեն գործադուլներ կազմակերպել, եթե մոտ ապագայում չիրականացվեն իրենց պահանջները, որոնց մեջ մտնում է նաև աշխատավարձի բարձրացումը։ Բացի այդ, նրանք բողոքում են ավիաընկերության աշխատատեղերի նախատեսվող կրճատման դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը