Հարցազրույց

23.02.2023 07:01


Ով ասում է խաբել ենք, ֆանարիկներով սիթի-տուր ենք արել, առնվազն ազնիվ չէ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ով ասում է խաբել ենք, ֆանարիկներով սիթի-տուր ենք արել, առնվազն ազնիվ չէ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ով ասում է խաբել ենք, ֆանարիկներով սիթի-տուր ենք արել, առնվազն ազնիվ չէ:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը

«2 ու կես տարում այս իշխանություններից ազատվելու 3 փորձ ենք արել։ ՀՅԴ-ն գլխավոր կազմակերպիչներից ու առաջնորդողներից է եղել։ Անպայման վերադառնալու ենք փողոց, գնալու ենք լայն համախմբման, ուժերի կենտրոնացման, ֆիքսելու ենք սխալները, շփվելու ենք ժողովրդի հետ։ Ընդդիմությունը ժողովրդին պետք է պատրաստի ապստամբության։ Եթե ընդդիմությունը հեռացավ այս օրակարգից, այլևս ընդդիմություն չէ։

Ընդդիմության դաշտում էլ կա խոր ճգնաժամ, վերակազմակերպվելու, վերաիմաստավորելու կարիք կա։ Համախմբումն ամեն դեպքում չպետք է լինի անձի շուրջ։ Եթե անձի շուրջ է լինում, չի ստացվում, պետք է համախմբվել հայրենիքը փրկելու գաղափարի շուրջ»,-նշել է Սաղաթելյանը։

Նա չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը հեռանում է քաղաքականությունից, օրերս է հանդիպել ու ամենօրյա կապի մեջ է երկրորդ նախագահի հետ։ Սաղաթելյանի կարծիքով, եթե նոր ուժերը ուզում են դաշտում տեղ ունենալ, իրենք ճանապարհը չեն փակել, ուղղակի այդ ուժերը պետք է ակտիվ լինեն, անընդհատ աշխատեն, այլ ոչ թե քննադատեն խորհրդարանական ընդդիմությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը