Զինծառայողների արձակուրդային վճարումների թալանը իրականացվում է ուղղակիորեն՝ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո
ՊՎԾ-ից փաստում են, որ զինծառայողների արձակուրդային վճարումների թալանը իրականացվում է վարչապետի հովանու ներքո:
2022 թվականի դեկտեմբեր ամսին՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը, մամուլից իրազեկված լինելով, որ ՀՀ ՊՎԾ-ը ստուգումները իրականացնում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, դիմել էր՝ ՀՀ ՊՎԾ-ին, նշելով, որ զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց տարիներ շարունակ չեն վճարուվում օրենքով հասանելիք արձակուրդային վճարները, ինչպես նաև, այն որ զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձիք ամենամյա արձակուրդ գնալիս, ստանում են միայն նրանց ամենամսյա հիմնական աշխատավարձը, որն ամենամյա արձակուրդային վճարումից առնվազն 40%-ով պակաս է օրենքով հասանելիք վճարումներից, որ խախտվում են ՀՀ աշխատանքայնի օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի և 2010 թ-ից 158-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Նշվել է նաև, որ վերոնշյալ աշխատանքային իրավախախտումների առկայության մասով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը անրադարձ է կատարել դեռևս 2018 թվականի տարեկան հաղորդմամբ, իսկ 2021 թվականի հունվարի 26-ին՝ ՀՀ Հանրային խորհուրդը, ինչպես նաև, որ 2022 թվականի հունիսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ, վերոնշյալ աշխատանքային իրավախախտումների առկայությունը վերահաստատել է նաև՝ ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն՝ ՀՀ ՊՎԾ-ից պատասխանում են, որ ՀՀ ՊՎԾ-ում՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ ՀՀ ՊՆ զինծառայողների աշխատանքային իրավունքների խախտման կամ խախտված իրավունքների վերականգնգման վերաբերյալ տեղեկություն առկա չէ, միաժամանակ հայտնելով, որ ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են ծառայության ղեկավարի տրված հանձնարագրերի հիման վրա՝ համաձայնացնելով՝ ՀՀ վարչապետի հետ:
Վերոնշյալը փաստում են, որ զինծառայողների արձակուրդային վճարումների թալանը իրականացվում է ուղղակիորեն՝ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
Հ.Գ. Զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց վերոնշյալ աշխատանքային իրավախախտումների առկայությունը արձանագրած՝ ՀՀ ՄԻՊ-ը ու ՀՀ Հանրային խորհուրդը "գլխատված են" և ոչնչացման փուլում են:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն ֆեյսբուքյան էջից
Զինծառայողների արձակուրդային վճարումների թալանը իրականացվում է ուղղակիորեն՝ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո
ՊՎԾ-ից փաստում են, որ զինծառայողների արձակուրդային վճարումների թալանը իրականացվում է վարչապետի հովանու ներքո:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն ֆեյսբուքյան էջից