Աշխարհ

22.02.2023 11:30


Մեծ հրդեհ Կրասնոյարսկում. շուրջ 100 փրկարար մարում է պահեստի կրակը (տեսանյութ)

Մեծ հրդեհ Կրասնոյարսկում. շուրջ 100 փրկարար մարում է պահեստի կրակը (տեսանյութ)

2,5 հազար քմ մակերեսով հրդեհ է բռնկվել Կրասնոյարսկի պահեստներից մեկում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Քաղաք Կրասնոյարսկ, Սվերդլովսկայա փողոց, տուն 6 ա հասցեում գտնվող պահեստի շենքում բռնկված հրդեհի մասին հաղորդում է ստացվել Մոսկվայի ժամանակով ժամը 07։22-ին։ Նախնական տվյալներով՝ հրդեհը տարածվել է 2,5 հազար քմ-ի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ-ի մարզային ծառայությունը հայտնում է, որ հրդեհի մարմանը ներգրավված փրկարարների թիվը 100-ի է հասել, տեխնիկայինը՝ 35-ի։

Նախնական տվյալներով՝ Կրասնոյարսկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան, շենքից տարհանվել է 10 մարդ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը