Աշխարհ

22.02.2023 09:08


Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից (մոտ 352 հազար բնակչությամբ) 117 կիլոմետր հյուսիս-արեւմուտք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը