Կոչ եմ անում եվրոպացի իմ գործընկերներին թույլ չտալ, որպեսզի Բաքվի ավտորիտար ռեժիմը գազը դարձնի զենք (տեսանյութ)
Կոչ եմ անում եվրոպացի իմ գործընկերներին թույլ չտալ, որպեսզի Բաքվի ավտորիտար ռեժիմը գազը դարձնի զենք իր ձեռքում:
Հարգելի´ գործընկերներ,
ԵՄ-ն գազի և նաֆթի ներմուծման դիվերսիֆիկացիա իրականացնելու համար 2021 թվականի հունիսին ստորագրեց Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագիր:
Սակայն, Ադրբեջանը փաստացի մի կողմից ավելացնում է գազի արտահանումը ԵՄ, մյուս կողմից փակում է դեպի Լեռնային Ղարաբաղ գնացող գազատարը, դիտավորությամբ զրկելով խաղաղ բնակիչներին, երեխաններին և ծերերին, հիվանդանոցներին, դպրոցներին և մանկապարտեզներին ճեռուցումից և տաք ջրի հնարավորությունից նման ցուրտ եղանակային պայմաններում: Ավելին` արդեն 70 օր է, Ադրբեջանը փակել է այն միակ ճանապարհը, որը կապում է ԼՂ-ն արտաքին աշխարհի հետ, թողնելով 120 հազար քաղաքացիներին պատանդի կարգավիճակում, առաջացնելով ծայրահեղ հումանիտար ճգնաժամ:
Հարգելի գործընկերներ,
Ադրբեջանն այս էներգետիկ համաձայնագիրը ընկալել է որպես քարտ-բլանշ և ստորագրումից ընդամենը 2 ամիս անց հարձակվել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, օկուպացրել առանձին հատվածներ, այդ թվում նաև իմ հայրենի քաղաքից մի հատված: Եվ պարզվում է, որ որքան ԵՄ-ն ավելացնում է իր կախվածությունն Ադրբեջանից, այնքան ագրեսիվ է դառնում Ադրբեջանը և ապօրինի են դառնում նրա գործողությունները:
Հետևաբար ուզում եմ կոչ անել եվրոպացի իմ գործընկերներին թույլ չտալ, որպեսզի Բաքվի ավտորիտար ռեժիմը գազը դարձնի զենք իր ձեռքում: Պետք է համատեղ ջանքերով թույլ չտանք, որպեսզի Բաքվի ավտորիտար ռեժիմն իրականացնի էթնիկ զտումներ ԼՂ-ում:

Աննա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից