Ուկրաինացի գողը հանցագործության վայրում լողացել ու սափրվել է
Ինչպես հայտնում է «lenta.ru»–ն, Ուկրաինայում գողը մինչ հանցագործության վայրից գողոնով փախչելը լողացել ու սափրվել է։ Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Պոլտովսկի շրջանի Կոտելվա թաղամասում։ Թե հստակ երբ է տեղի ուենցել անսովոր հանցագործությունը՝ չի հստակեցվում։
Հայտնի է, որ մաքրասեր գողին բնակարանում հայտաբերել է տան տիրուհին։ 29–ամյա կինը եկել է տուն և իր բնակարանում հայտնաբերել է անծանոթ տղամարդու, ով տեսքից դատելով՝ հենց նոր էր լողացել և հայելու մոտ սափրվում էր։
Կինը բնակարանից դուրս է վազել բակ և բջջային հեռախոսից զանգահարել ոստիկանություն։ Քանի դեռ բնակարանի տիրուհին շփվում էր իրավապահ մաիմինների աշխատակիցների հետ՝ չարագործը փախել է դեպքի վայրից իր հետ տանելով տանտիրուհու ոսկյա զարդերը։
Հանցագործին հնարավոր է եղել գնտնել տաք հետքերով։ Դա 40–ամյա մի տղամրադ է եղել։ Տղամարդու մոտ պայուսակ են գտնել, որի մեջ եղել են կնոջ զարդերը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Մաքրասեր հանցագործին սպառնում է 4–8 տարվա ազատազրկում։