Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդել Է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 06.05-ին (Երևանի ժամանակով 10:05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 352 հազար բնակչություն ունեցող Բենդեր Աբբաս քաղաքից 113 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։